ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Եղիշի Սարգսյանը 2023թ. նոյեմբերի 11-ին փոստային ծառայության միջոցով հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի եւ ՀՀ նախագահի՝ խնդրելով ճանաչել ՀՀ վարչական դատարանի դատավորի իր լիազորությունները դադարեցնելու իրավահարաբերության բացակայությունը 13.06.2019թ. մինչեւ 28.09.2022թ. ընկած ժամանակահատվածի համար, որպես հետեւանքների վերացման ածանցյալ պահանջներ պարտավորեցնել ԲԴԽ-ին ընդունել որոշում ՀՀ Արդարադատության խորհրդի 27.02.2015թ. թիվ ԱԽ-6-Ո-10 որոշումը, 13.06. 2019թ. ուժը կորցրած եւ գործողությունը դադարեցված համարելու մասին, 13.06.2019թ. մինչեւ 28.09.2022թ. ընկած ժամանակահատվածի համար ՀՀ վարչական դատարանի դատավորի պաշտոնի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, պարտավորեցնել ՀՀ նախագահին ուժը կորցրած ճանաչել ՀՀ նախագահի թիվ ՆՀ-231-Ա հրամանագիրը՝ ՀՀ վարչական դատարանի դատավորի պաշտոնից իրեն ազատելու մասին։ Գործը դատավոր Ելենա Առաքելյանի վարույթում է:
Սա մեր համեստ հաշվարկով դատավորի թվով 13-րդ հայցն է վարչական դատարան:
Հիշեցնեմ, որ վկայակոչված հայցերից մեկը՝ ՀՀ առողջապահության նախարարության դեմ էր. նախարարը տարիներ առաջ դիմել էր Վճռաբեկ դատարանի նախագահին, ուղարկելով դատավորի բժշկական զննության մասին տեղեկանքը, էպիկրիզը, որով Վճռաբեկի նախագահը միջնորդություն էր ուղարկել ԱԽ, դադարեցվել էր նրա լիազորությունները, հիմք ընդունելով «հիվանդություն ձեռք բերելու հանգամանքը»: Նախնական դատական նիստը նշանակվել է մայիսին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
03.02.2024