Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց, որ ինքը իշխանափոխության երեք ճանապարհ գիտի՝ ընտրություններն են, հեղաշրջումն է ու ժողովրդական ապստամբությունը։
Ըստ նրա, երեքն էլ սուբյեկտիվորեն անհնարին են, օբյեկտիվորեն՝ հնարավոր։
Միքայել Սրբազանի կարծիքով, ամենաանհնարինը ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելն է։
«Իմ վերջին վեց տարվա գործունեության ժամանակ պարզ չէ՞` ինչ եմ ասում, քանի անգամ բացեիբաց ասի՝ ռազմական հեղաշրջում է պետք, պատերազմի օրերին ասի։
Կարդացեք նաև
Եվ նախագահներին ասացի՝ Քոչարյանին և Սերժին։ Ասի՝ լավ, դուք, պարոն նախագահ Քոչարյան, 10 տարի նախագահ եք եղել, դրանից առաջ 1-2 տարի էլ վարչապետ, այդքան տարի էլ՝ Ղարաբաղի նախագահ։ Դուք ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանությունում, ո՛չ Ազգային անվտանգությունում, որ գան, ձեր կողքը կանգնեն և հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով է․․․
Սերժ, դու ավելի՝ 10 տարի նախագահ, վարչապետ, Պաշտպանության նախարար, Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության նախարար, Ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա՞, որ չես տարել, Շախմատի ֆեդերացիայի նախագահ, դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունե՞ս ո՛չ ոստիկանությունում, ո՛չ Ազգային անվտանգությունում, ո՛չ բանակում, որ ելել ես փողոց՝ պատիվ ունեմ, մատիվ ունեմ։
Ռեալ պոլիտիկը ինչի՞ մասին էր խոսում , ընտրությունով հնարավոր չէ սա փոխել, ո՞ւր եք գնացել ընտրության, ո՞ւր եք մտել ընտրության, նշանակում է՝ ձեր նպատակը փոխելը չէ, դա ձեզանից լավ ով պիտի իմանա, որ սա ընտրությամբ չի փոխվի։
Ինչո՞վ ենք զբաղված եղել մենք 30 տարի, մենք 30 տարի պետականություն չենք ստեղծել, մենք պետականության իմիտացիա ենք արել, դրա համար էլ չարաչար հատուցում ենք։
Մենք 30 տարի հեգնել ենք Ալիևներին, իսկ Ալիևները ստեղծել են պետություն, հիմա էլ այս մեկն ասում է՝ այո՛, մեր բրենդը դեմոկրատիան է։ Ո՞ւմ է պետք քո դեմոկրատիան, երբ երկիրն ես վարի տալիս, դեմոկրատիան ավելի մեծ արժե՞ք է, քան հայրենի՞քը, քան հայրենիքի սահմանների մեծությո՞ւնը։
Կարելի է հանուն դեմոկրատիայի զիջե՞լ տարածք, թող զիջեր էլի Ալիևը, ինչի՞ չզիջեց»,-ասաց Սրբազանը։ Նա նշեց, որ այսօր էլ չպիտի թերագնահատել թուրքին, մեզ էլ գերագնահատել։
«Եթե թուրքը վատն է, ինչո՞ւ է նստած ձեր երկրում, այս հարցը տալի՞ս եք ձեզ, ինչո՞ւ է սարի վրա՝ հենց Անիի դիմաց թուրքերենով գրված՝ «Ամենից առաջ հայրենիք», «Նախ և առաջ հայրենիք», այսինքն՝ հայրենիքից կարևոր բան չկա։ Իսկ ո՞րն է ինքը հայրենիք համարում, որտեղ որ իր զինվորը կանգնած է և ինչը որ խլել է քեզանից։ Եվ լավ է արել, խլել է, ողորմելի չլինեիր, չխլեր։
Հրեան 1900 տարվա իր ողորմելիությունը թոթափում է, ընդունում է, որ 1900 տարի ինքը ողորմելի է եղել, չի ասում՝ 1900 տարի ես հերոս եմ, այսպես, այնպես, այդպիսի բան չեք լսի։
Ասում է՝ 1900 տարի ես ավանակ եմ եղել, հիմա չպիտի լինեմ և չի լինում, կոտորում է Գազային, Գազան կլինի, չի լինի, անկախության կհասնի, չի հասնի, հեչ կարևոր չէ, այն մի թիզ հողի վրա, որ Գազան պիտի անկախանա, հերն եմ անիծել այդ անկախության, աշխարհի ամենախիտ բնակեցված շրջանն է Գազան, իրար վրա են ապրում, անկախությունն անկախության վրա հաշիվ կա, չէ՞։
Հիմա նույն 30 հազարն է, անկախություն ենք կերտել, ոչ մի բան էլ չեք կերտել, այդ անկախությունը երկնքից ընկել է 18 թվին, մի հատ էլ ընկավ 91 թվին, պետք էր վերցնել,ասել՝ այս ինչ լավ բան էր ու զորանալ։ Չէ՛, վերցրեցինք ու կերանք, որովհետև մեզ ի՞նչ է պետք՝ քեշ փող։ Եվ այս հիվանդությունը, որ ասում է Սրբազանը, պարզվում է Սրբազանը բանակին է կպնում, ազգին է կպնում, թուրքերին էլ գովում է, հային էլ այպանում է։
Ես թուրքին չեմ գովում, ոչ էլ հայերին եմ այպանում, ասում եմ՝ այս մարդը հիվանդ է, այս մարդն առողջ է»։
Միքայել Սրբազանը նշում է՝ ժողովուրդն ինքն իր մասին սխալ պատկերացում ունի՝ կարծում է, թե ամենաիդեալական ժողովուրդն է, մինչդեռ, ըստ նրա, «ամենահիվանդ ժողովուրդն է, ամենաբուժման կարիք ունեցող, բայց իրեն ամենաառողջ համարող»։ Ըստ նրա, մինչև հայը չհասկանա, որ ինքը հիվանդ է, չի բուժվի, պիտի ճանաչի ճշմարտությունը, որպեսզի ազատ դառնա, իսկ հիմա ստրկության մեջ է՝ իր կարծրատիպերի պատճառով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Սրանից ավելի ճիշտ ախտորոշում հնարավոր չէ լսել: Նախ պետք է ընդունենք մեր մեղքը, որ կարողանանք այն քավել:
Իսկ լևոն-ռոբերտ-սերժ-նիկոլ անպտուղ իշխանափոխանցումների սահունությունն ապահովեց մեր հիվանդ ու բամբասկոտ հասարակությունը (խոսքը մեծամասնության մասին է)՝ իր հանդուրժողականությամբ և փոփոխությունների ժամանակ տաքուկ անկյուններում տեղավորվելու շուստրիությամբ: Կուսակցական բազմապատիկ ճամբարափոխությունը դարձավ մեր «յոթ մոր կուրծք ուտող» քաղաքական գործիչներից շատերի կարիերայի գրավականը և հասարակությունն ու մամուլը դրա համար ոչ մեկին մինչև վերջ «ցեխը չկոխեցին»: Ալիևը վերջին 20 տարում մեծաքանակ և ժամանակակից սպառազինություններ գնեց, իսկ մեր բոլոր ղեկավարները բավարարվեցին էժան ու հին սերնդի զենքերով: Բանակի բարձրագույն և միջին սպայական կազմը այս ամենը չէ՞ր տեսնում, իհարկե տեսնում էր, իսկ ավելի ճիշտ՝ տեսնում էինք բոլորս, բայց բավարարվում էինք միայն մռթմռթոցներով ու բամբասանքներով: Արդյունքը սա պետք է լիներ և եղավ:
Այո մեղքերը նախ գիտակցել է պետք և դրանից հետո էլ ցանկանալ այն քավել: Կգիտակցե՞նք ու կքավե՞նք՝ մեզնից (հասարակությունից) է կախված:
« 2018ի գարնան, ՍՍ/ՀՀԿ կոչեցեալները, տասը տարիներէ ի վեր՝ այս Հայաստանին իշխող վարչակարգն էին: Իրենց ձեռքն էր՝ ամէն բան, եւ ի մասնաւորի, այդ ս**տիրիճի երկրին բոլոր «ուժայինները»: Նոյն հաստավիզ, փոթուխ, անասնական, գարշելի, կօրիլլանման անճոռնիութիւնները, որոնք այսօր պարբերաբար կը ծեծեն կոր Հայաստանի մէջ այդ անունին արժանի միա՛կ հայ երիտասարդութիւնը՝ մեր դաշնակ աննման երեխաները: Այսինքն՝ ՀՀԿ-ն, իր իբրեւ թէ՝ ընտրութիւններով, ՀՅԴաշնակցութեան պիտի «շնորհէր» հազիւ փշրանքի շուքի նման իշխանութիւն նման մի բան, ինք իրեն պահելով մնացեալ ամէն բան: Սակայն, երբ որ հասնէր օրհասական պահը, պէտք է որ դաշնակնե՞րը կատարէին «հարկաւոր գործը»…
Լրիւ յօդուածը՝
«ՀՅԴ-ն հայ պիտի չսպաննէ Հայաստանի մէջ», Յուլիս 2021 – այսինքն երբ որ դեռ Արցախ ունէինք, եւ կարելի էր կանխել ընթացիկ Հայոց Աղէտի յաջորդող հանգրուանները… –
https://haytougchamlian.home.blog/լաւ-հառաչանք-քանի-որ-ամէն-բան-պէտք-է-բա/
Սրբազան ջան, Քոչարյանն ու Սերժը շատ լավ էլ գիտեն, որ ընտրությունները մեր մոտ ձևական բան են։ Սերժը չէր?, որ ասում էր “ինչքան կուզենք, այնքան կխփենք”, բայց հիմա երկուսն էլ “ժողովրդավարություն” են պարացնում։ Քոչարյան էլ, Սերժն էլ հիմա իրենց խմբակցություններով լեգիտիմացնում են էս խայտառակ ԱԺ-ն, որտեղ մարդկանց զբաղեցնում են լեզվակռիվներով ու դրանով երկարաձգում Արցախը թուրքին հանձնած, իսկ հիմա էլ Հայաստանի տարածքները մաս-մաս թուրքին հանձնողների իշխանությունը։
Սրբազան ջան, դու երկիր սիրող մարդ ես, սիրտդ ցավում է մեր սխալների համար ու քո ասածները մարդկանց կարող է խելքի բերել։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍՐԲԱԶԱՆ
ԵՍ ԻՄ ԸՆՏԱՆԻՔՈՎ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ ՇԱՏ ՀԵՌՈՒ ԻՆՁ ՀԵՏ ՏԱՆԵԼՈՎ ԱՅՆ ԲՈԼՈՐ ԶՐԿԱՆՔՆԵՐԸ ՈՒ ԱՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐԸ ՏԵՍԱ ԻՄ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ
ՆՈՐԻՑ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍՐԲԱԶԱՆ