Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռելոկանտների թիվը ՀՀ–ում կտրուկ նվազել է․ Sputnik Արմենիա

Փետրվար 04,2024 15:17

Եթե 2022-ին իշխանությունները գոհ էին 12,6% տնտեսական աճից (եկածների էֆեկտն աշխատեց), իսկ 2023-ին դեռ ներհոսք կար (ձեռնարկություններ և աշխատատեղեր բացվեցին), բայց հիմա կա բիզնեսի արտահոսք։

Ռուսական ռելոկանտների միջոցով Հայաստան է մտել ռեկորդային գումար, որը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է Հայաստանի ՀՆԱ-ի ավելի քան 25%-ը։ Բայց բնակարանների բարձր գների, սահմանափակ ֆինանսական շուկայի, բանկերի հետ կապված խնդիրների և հատուկ ծրագրերի բացակայության պատճառով քչերը կարողացան մնալ Հայաստանում։

Ռելոկանտների թիվն այսօր ՀՀ–ում կտրուկ նվազել է, դա տեսանելի է անգամ անզեն աչքով։ Նրանք սկսեցին տեղափոխվել այլ երկրներ` փնտրելով կյանքի ու աշխատանքի ավելի համարավետ պայմաններ։

Թե՛ իշխանական, թե՛ փորձագիտական շրջանակները բազմիցս նշել են, որ ՀՀ-ն տնտեսական մեծ աճ ունեցավ նաև ռելոկանտների գալով (2022 թվականին եթե այն կազմում էր 12,6 տոկոս, ապա 2023 թ․-ին, երբ ռելոկանտների թիվը մեր երկրում սկսեց նվազել, այն կազմեց ընդամենը 7 տոկոս): Ռուսները Հայաստան էին գալիս ռելոկացիայով, այսինքն՝ տեղափոխելով նաև իրենց բիզնեսը: Նրանք մեր երկրում ներգրավվեցին հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և սպասարկան ոլորտներում։

Ռելոկանտների գործունեության մասին դատողություններ հնարավոր է անել նաև հայաստանյան բանկերում նրանց արած գործարքներից ստացված միջնորդավճարների ընդհանուր ծավալից։ Միայն 2022 թ․-ին բանկերում միջնորդավճարներից ստացված եկամուտներն աճեցին ավելի քան երկու անգամ, քանի որ տասնյակ հազարավոր ռելոկանտներ կա՛մ գումար են փոխանցել Հայաստան, կա՛մ աշխատավարձ են ստացել արտերկրից և այլն։

Sputnik Արմենիայի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը նշեց, որ ռուս ռելոկանտների միջոցով ընդհանուր առմամբ Հայաստան է մուտք գործել ռեկորդային մակարդակի գումար, որը պաշտոնական թվերով կազմում էր ՀՀ ՀՆԱ-ի 25 տոկոսից ավելին։ Ըստ նրա` այդ գումարը կազմում է ոչ թե 5.2 մլրդ ԱՄՆ դոլար, ինչպես պաշտոնապես են հայտարարում, այլ 10 մլրդ ԱՄՆ դոլարից ավելի` եթե հաշվի ենք առնում նաև չգրանցված` առանց բանկային փոխանցումների գումարները։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829