«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության քրեականի պետի տեղակալ Արթուր Ավագյանը 7 հոգու հետ դաժան ծեծի է ենթարկել Ազգային անվտանգության ծառայության N վարչության սպա, կապիտան Յուրա Դարբինյանին (վարչության անունը ծառայության գաղտնիությունից ելնելով չենք հայտնում)։ Դարբինյանը դաժանաբար ծեծի է ենթարկվել հղի կնոջ, երկու անչափահաս երեխաների եւ մոր ներկայությամբ։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 14-ին կեսգիշերն անց՝ Մայակովսկի գյուղի սկզբնամասում, երբ Դարբինյանն իր անձնական մեքենայով վազանց է կատարել առջեւից դանդաղ ընթացող «Նիվա» մակնիշի «ՊՆ 8008 Մ» համարանիշով ՌՈ քրեականի պետի տեղակալին կցված մեքենան։ Խմիչքի ազդեցության տակ գտնվող «Նիվայի» վարորդը կանգնեցրել է ԱԱԾ աշխատակցին, ապա Արթուր Ավագյանն ու նրա ընկերը Դարբինյանին սպառնալից տոնով հորդորել են՝ այլեւս երբեք վազանց չանել եւ մտապահել իրենց մեքենայի պետհամարանիշերը։
Լեզվակռիվ է սկսվել, այն ավելի չբարդացնելու համար Դարբինյանը ներկայացրել է ԱԱԾ աշխատակցի վկայականը։ ՌՈ քրեականի պետի տեղակալը ծաղրել է վերջինիս, նվաստացրել ԱԱԾ աշխատակցի պատիվն ու արժանապատվությունը, ապա ասել․ «Խի ես ուդոտ ցույց տալի, արա»։
Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։ 2 այլ մեքենայով մոտեցել են ՌՈ քրեականի պետի տեղակալի 5 ընկերները, ապա բոլորը միասին քարերով եւ ռետինե մահակով հարվածներ են հասցրել Յուրա Դարբինյանին, նրա մորը, քաշքշել ու գետնին են գցել նրա հղի կնոջը, օգնության հասած երեխային նետել են ձյան մեջ։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Նման լկտիությունները մեր հասարակարգի հիվանդությունն է եղել (հիշենք «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դաժան ծեծը) և շարունակվում է նաև ներկայում: Գլխավոր խնդիրը պատժելու հարցն է՝ կպատժվե՞ն արդյոք լկտիները նիկոլի «ժողովրդավարական կղզյակում», դժվար է դրան հավատալ, քանի որ հիվանդ են ոչ միայն ծեծողները, այլև ծեծողներին օրենքով պատժողները: