Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ամենը հնարովի է. Հայրիկյանը՝ իր կալանավորված զարմուհու գործի մասին

Փետրվար 03,2024 21:45

Էկոնոմիկայի նախարարության 8 պաշտոնյաների՝ առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների գործով մեղադրյալ, մեկ ամսով կալանավորված «Սիներջի» ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի զարմուհին է:

Երկու տարեկան երեխայի մոր նկատմամբ խափանման միջոց կալանքի ընտրությունը Հայրիկյանն անթույլատրելի է համարում. «Խափանման միջոցի դեմ ամենահետեւողական աշխատած մարդկանցից մեկն եմ եղել դեռ այն ժամանակ, երբ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն էի, աեսել եմ՝ քրեական գործ հարուցում եք, հարուցեք, բայց մարդիկ նախնական կալանքի շրջանում պետք է բանտում չլինեն: Ռոբերտին ուղղակի եմ ասել, այլապես չեմ աշխատի այստեղ, ընդառաջ է գնացել… Մտքովս չէր անցնում, որ հանկարծ նման բան կգա, իմ դռանը կկանգնի: Լիլիի նկատմամբ նախնական կալանքի հարցն է ինձ ամենից շատ մտահոգողը, որովհետեւ գործի համար իրենք էլ պատասխան կտան, արդարադատությունն էլ կքննի, կպարզվի, որ այդ ամենը հնարովի է: Թե ինչու է հնարովի, չգիտեմ, չեմ կարող ասել: Բայց դա այլ հարց է, դրա մասին չեմ խոսի: Նախնական կալանքի վերցնել մի հայուհու, որը երկու տարեկան երեխա ունի ու պարտավոր է իր երեխայի կողքին լինել, մի գործի համար, որը անցյալում է կատարվել, շարունակականության  որեւէ բան չունի ու իր հետ որևէ կապ չէր էլ կարող ունենալ, չնայած ասում եմ՝ գործի մեջ չեմ ցանկանում խորանալ, որովհետեւ քննության հարց է, կարող են սխալվել, ուղղել: Բայց դու ի սկզբանե մեղավոր ես ճանաչում մարդուն, սկզբունքորեն անթույլատրելի է: Տվյալ դեպքում նաեւ անասնական կեցվածքի դրսեւորում:

Ինչ վերաբերում է  կոռուպցիային, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ նոր Սահմանադրություն պետք է ընդունել, ոչ թե սահմանադրական բարեփոխում, գլուխը պետք  է խփեր պատին ու գլուխը ջարդեր, որպես կոռուպցիոն դրսեւորում: Ինքը 4 տարի մարդկանց աշխատավարձ է տվել սահմանադրական բարեփոխումների համար, երբ կամայականորեն փոխեց իր այդ որոշումն առանց հանձնաժողովին տեղեկացնելու, այդ պահին պիտի հասկանար, որ ինքը աշխարհի կոռուպցիոն հանցագործներից մեկն է: Հիմա էլ կոռուպցիոն հանցագործություն է բացահայտում, երեւի իմացել է, որ իմ բարեկամն է, ինչեւէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829