Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության հայտարարությունը «Սիներջի» ընկերության հիմնադիր և տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և նույն գործով անցնող այլ անձանց կալանավորման վերաբերյալ
Դիմում ենք որպես տեխնոլոգիական ոլորտի Միություն, որը գնահատում Է Աշոտ Հովհաննիսյանի և «Սիներջի» ընկերության ավանդը և բացառիկ ազդեցությունը Հայաստանի ՏՀՏ ոլորտի կայացման և զարգացման գործում։
Մենք գիտակցում ենք օրենքի գերակայությունը և կարևորում գործի քննության` բացառապես իրավական ճանապարհով իրականացումը։
Կոչ ենք անում փոխել Աշոտ Հովհաննիսյանի և նույն գործով անցնող այլ անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով։
Կարդացեք նաև
Խնդրում եւ հորդորում ենք մինչ քննության ավարտը հնարավորություն տալ Աշոտ Հովհաննիսյանին շարունակել պատվով ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը բազմաթիվ երկրներում։
Մեզ զանգահարում եւ իրենց մտահոգությունն են հայտնում տեխնոլոգիական ոլորտի եւ երկրի համար մտահոգ բազմաթիվ ներկայացուցիչներ ևս՝ համարելով, որ ստեղծված իրավիճակում Աշոտ Հովհաննիսյանի, և նույն գործով անցնող այլ անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը դժվար է համարել հիմնավոր և անհրաժեշտ միջոց։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ