Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողական ֆիլմ-նախագծերի փիթչինգ ԵԹԿՊԻ-ում

Փետրվար 03,2024 11:35

Միջազգային շուկայի փորձ է ֆիլմի հայեցակարգի կամ գաղափարի ներկայացումը պոտենցիալ ներդրողներին, կինոարտադրող ընկերություններին ու պրոդյուսերներին` ֆինանսավորում կամ արտադրական աջակցություն ապահովելու համար։ Փիթչինգն էական քայլ է ֆիլմի ստեղծման գործընթացում և սովորաբար ներառում է պատմության, կերպարների, ժանրի, թիրախային լսարանի, շուկայական ներուժի և վաճառքի և այլ կարևոր կետերի հակիրճ և գրավիչ ներկայացում:

Սակայն այս ամենը պահանջում է պատմություն պատմելու հմտությունների, մարքեթինգային մտածողության և խոսքի գրավիչ ներկայացման կարողությունների համադրություն:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Կինոյի և հեռուստատեսության ամբիոնի դասախոս Արտյոմ Բաղդասարյանի ջանքերով իրականություն դարձավ ուսանողական փիթչինգը, որտեղ ուսանողները ներկայացան ֆիլմ-նախագծերով։

Էդուարդ Օհանյանը, Սոնա Խաչատրյանը, Աշխեն Գրիգորյանը, Սոնա Սարիբեկյանը, Հրաչ Սիմոնյանը, Նարե Բաղդասարյանը և Դավիթ Ջինանյանը ներկայացան իրենց ֆիլմերի սիզլներով, որը տպավորություն է փոխանցում նրանց մտահղացման, ֆիլմի ընթացքի, արդեն առարկայական և շոշափելի հմտությունների՝ պատմություն պատմելու մասին։

Փիթչինգը համակարգում էր Արվեստի կառավարում բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիա Սահակյանը, որը ներկայացնելով ուսանողներին՝ պատմեց նրանց նկարահանած ֆիլմերն ու կինոոլորտում գործունեությունը։

Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829