Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավոր. Եթե Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ կալանք չկիրառվեր, փոխնախարարի նկատմամբ կիրառվեր, կասեին` օրենքը չի գործում. «Հրապարակ»

Փետրվար 03,2024 10:45

ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը թեպետ բացառում է, որ կատարվածը ներիշխանական պայքարի դրսեւորում է, սակայն չի թաքցնում տարակուսանքը` կանանց նկատմամբ վերաբերմունքի առիթով․ «Գիտեք՝ երկրի վարչապետը եւ մեր թիմը միշտ է անհաշտ եղել կոռուպցիա երեւույթի նկատմամբ, բայց այն, ինչ կար 2018-2019 թթ․, երբ այս առումով վիճակը բարելավված էր` կոռուպցիա գրեթե չկար, հիմա ավելի շատ են սկսել խոսել, որ կոռուպցիան վերադարձել է եւ գուցե ավելի լայն թափով է վերադարձել, եւ այս մասին էլ բազմիցս խոսել է երկրի վարչապետը։ Ուստի ես բացառում եմ, որ ձեր ասած ներիշխանական պայքարի հետեւանք է այս ամենը»: «Ինչ վերաբերում է նախնական կալանքին, այո, ցավոտ հարց եք տալիս, իսկապես շոկային իրադարձություններ են տեղի ունենում, բայց ես իրավաբան չեմ, չեմ կարող պնդել՝ որ դեպքում են տնային կալանք տալիս, որ դեպքում՝ ոչ։ Բայց ես գիտեմ, որ պետք է լինեն մեղմացուցիչ հանգամանքներ, եւ անպայման պետք է հաշվի առնվի մանկահասակ երեխաներ ունենալու հանգամանքը»,- զգուշորեն իր վերաբերմունքը հայտնեց պատգամավորը։

Եթե հաշվի չեն առնում որեւէ հանգամանք, ավելին՝ պետության ֆինանսական միջոցներ տնօրինող պաշտոնյաները տնային կալանքի տակ են, իսկ մասնավոր ընկերության աշխատողները՝ կալանավորված, սա չի՞ վկայում, որ գործ ունենք քաղաքական գործընթացի հետ։ «Ես ուզում եմ վստահել իրավապահների օբյեկտիվությանը, որովհետեւ այլ բան չեմ կարող մտածել։ Կրկնում եմ՝ մեղմացուցիչ հանգամանքներ պիտի կիրառվեին, բայց․․․ գործին ծանոթ չեմ, չեմ կարող պնդել։ Իսկ գնումների գործընթացը, դրա մասին օրենքն իսկապես չարիք է, եւ գրեթե միշտ լինում են դժգոհություններ»,- ասաց ՔՊ-ականը:

Մենք հիշեցրինք, որ օրենքը մշակողն ու փոխողն իրենք են։ «Սա շատ նման է այն ձեւակերպմանը՝ գուցե ժողովրդավարությունն ամենալավ կառավարման ռեժիմը չէ, բայց դրանից լավը մարդկությունը դեռեւս չի ստեղծել»։ ՔՊ-ականին հարցրինք նաեւ` իրեն անհանգստացրե՞լ է այս պատմությունը, մի օր էլ ուղտն իր դռանը կարող է չոքել։ «Այս պահին բացարձակ մտահոգություն չունեմ, ի վերջո, այս երկրում օրենքը պետք է գործի՞, թե՞ ոչ։ Եթե Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ կալանք չկիրառվեր, փոխնախարարի նկատմամբ կիրառվեր, կասեին` օրենքը չի գործում, հովանավորչություն կա»: Իսկ գուցե հենց այդ տպավորությունը ստեղծելու համա՞ր են երիտասարդ կնոջը կալանավորել, եւ ստացվում է, որ նա կալանքի տակ է միայն այն պատճառով, որ Ալեն Սիմոնյանի բարեկամն է, այսինքն` հատվածական է օրենքը գործում։ «Ես չգիտեմ ինչ է տեղի ունեցել, եկեք սպասենք»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Իհարկե կալանավորել են “արդարության” իմիտացիայի համար։ Բայց չարժե անհանգստանալ, կալանավորին կպահեն լյուքս պայմաններում, իսկ պետրոսի լրատվականով լրիվ այլ բաներ կերգեն, նույնիսկ որոշ “ընդդիմադիր” լրատվամիջոցներ կսկսեն հեքիաթներ պատմել, թե սա քպ-ի ներսի կոնֆլիկտներ են և ուզում են ալենին “կպնեն” (Թագուհի Թովմասյանը վկա) և մարդկանց մի մասն էլ կարող է կարեկցի “խեղճ” ալենին։ Իսկ բամբասկոտ ժողովուրդը կսկսի խոսել, խոսել, խոսել …
    Ով է այս պրիմիտիվ թատրոնի ռեժիսորը?, պատասխանը բոլորս էլ գիտենք։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829