Լրահոս
Օրվա լրահոսը

Լենա Նազարյանն ու ամուսինը միեւնույն գույքի գնի վերաբերյալ խիստ տարբեր թվեր են ներկայացրել պաշտոնական փաստաթղթերում․ «Ժողովուրդ»

Փետրվար 03,2024 10:24

Մինչ պատգամավոր դառնալը ակտիվիստ Լենա Նազարյանն օրուգիշեր խոսում էր պաշտոնյաների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության մասին, սակայն ԱԺ փոխխոսնակի, ապա պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով՝ ամենափակ եւ ծպտյալ հարստացած կերպարներից դարձավ` ըստ պաշտոնական հայտարարագրի: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՔՊ-ական պատգամավորներ Լենա Նազարյանի եւ նրա ամուսնու` Նարեկ Բաբայանի հայտարարագրերը, պարզեց, որ ամուսինները միեւնույն գույքի գնի վերաբերյալ խիստ տարբեր թվեր են ներկայացրել պաշտոնական փաստաթղթերում:

Եվ այսպես, պատգամավոր Նարեկ Բաբայանը 2022թ. հայտարարագրով լիազոր մարմնին հայտնել է, որ Ծաղկաձորում գնված անշարժ գույքը ձեռք է բերվել 27.041 միլիոն դրամով, իսկ կինը` Լենա Նազարյանը, ավելի մատչելի գին է ներկայացրել` 24.336 միլիոն դրամով։ Ու այդպես էլ անհասկանալի է՝ ի վերջո, Ծաղկաձորի ամառանոց-բնակարանը ինչ իրական արժեքով են իշխանական պատգամավորները ձեռք բերել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829