Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան Կարինե Նալչաջյան․ Փուլ առ փուլ իրականացնում են պետության, ազգի ոչնչացման ծրագիրը․ «Փաստ»

Փետրվար 03,2024 10:10

Նախքան Սահմանադրությանը հարվածներ հասցնելը, սրերն ուղղված էին կրթությանը, եկեղեցուն, ազգային արժեքներին: Այս կարծիքին է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«2018 թ.-ից ասում եմ, որ սա լավ մտածված ու նախապատրաստված ծրագիր է: Արդեն քանի տարի է, ինչ այդ ծրագրի իրականացման փուլում ենք: Փուլ առ փուլ իրականացնում են պետության, ազգի ոչնչացման ծրագիրը: Կրթությունը, եկեղեցին, ազգային արժեքներն այն հիմնասյուներն են, որոնց վրա զարգանում և ապրում է պետությունը, ազգը և ազգային պետություններն ընդհանրապես: Իսկ մենք ազգային ավանդական պետություն ենք: Այդ ոչնչացնող, ամեն ինչ ջնջող սև ձեռքը աշխատում է հենց այդ ուղղություններով: Սյուն բառը փորձենք մի քիչ ավելի առարկայական հասկանալ: Պետությունը տաճար է. եթե դու հերթով ջարդուփշուր ես անում սյուները, որքան էլ այն ամուր և գեղեցիկ կառուցված լինի, փլուզվելու է, և շատ տխուր տեսարան ենք ունենալու՝ փլված, քարուքանդ եղած տաճարի ենք վերածվելու: Դա արվում է նպատակաուղղված ձևով, համապատասխան խումբը ձևավորված է, դրսից ունի շատ խելացի և ճշգրիտ ուղղորդումներ տվող կոորդինատորներ, ամեն ինչ արվում է մտածված մեզ ոչնչացնելու համար: Եկեղեցին, Վեհափառը , կրթությունը, ընտանիքը, այն ամենը, ինչին ուղղում են սրերը, սիմվոլիկ նշանակություն ունեն: Դրանք մեր ազգային ավանդույթների բյուրեղացված ձևերն են, առանց որոնց մեր հոգևոր գոյությունն ուղղակի կդադարի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալչաջյանը:

Ընդգծում է՝ պետության համար գլխավոր օրենքը Սահմանադրությունն է, դրանով է ապրում պետությունը, կարգավորվում են բոլոր տեսակի հարաբերությունները: «Սահմանադրության մեջ ձևակերպված են տվյալ ազգի, պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող երևույթների նկատմամբ դիրքորոշումները: Թշնամիներն այնքան բաց են մեզ հետ աշխատում, արդեն չեն էլ թաքնվում, այնպես չէ, որ միայն ականջներն են երևում, ու պետք է գլխի ընկնենք: Պարզ, բաց ձևով թուրքն ասում է, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը: Պատկերացնո՞ւմ եք՝ ասենք, 10-15 տարի առաջ նման մղձավաջային երազ անգամ երևի չտեսնեինք: Բայց սա աստիճանաբար դարձավ իրողություն: Իսկ Սահմանադրության ի՞նչը դուր չի գալիս թուրքին:

Ընդհանրապես թուրքին դուր չի գալիս հայոց պետության, հայ մարդու գոյությունը: Իրենց միշտ ենք խանգարել այնպես, ինչպես գողին խանգարում է տանտերը: Շատ նպատակաուղղված և հետևողական գործողությունների շնորհիվ, ի տարբերություն մեզ, իրենք ունեն իրենց ազգային գաղափարախոսությունը, նկատի ունեմ Թուրքիային, իսկ Ադրբեջանն էլ Թուրքիայի արբանյակն է, իրենց գաղափարախոսությունը մտածված ձևով առաջ են տանում: Հիմա իրենց համար շատ նպաստավոր պայմաններ են ստեղծված: Խոստովանենք, որ իրենք են ստեղծել այդ նպաստավոր պայմանները՝ այս վարչախումբը բուծելով, դաստիարակելով, մուտացիայի ենթարկելով:

Հիմա սրանք հայ ընտանիքի զավակներ են, բայց արդեն էթնիկական մուտանտներ են և բացահայտ ձևով ծառայում են թշնամուն և, ազգին թյուրիմացության մեջ գցելով, շարունակաբար խաբելով, ասելով՝ ժողովուրդն է մեզ ընտրել, այդ ժողովրդին տանում են դեպի կառափնարան: Այդ ճանապարհի մի որոշակի հատվածն անցել են, բայց դեռ գործ ունեն անելու և անում են: Այնպես որ, թշնամու թելադրանքով փոխում են Սահմանադրությունը, այդտեղից հանելու են այն ամենը, ինչ կապված է մեր ազգային իղձերի, ազգային արժանապատվության, մեր զարգացման և ուժեղանալու հեռանկարների հետ: Եթե իրենց հաջողվի դա էլ անել, դառնալու ենք սպառողական մի հանրույթ, միայն ստամոքսի հարցերը լուծող, ծառայամիտ: Պետք է, թուրքին էլ կծառայի, իր երկիրն ում ասես կզիջի, արդեն տեսնում ենք դեմոգրաֆիական փոփոխություններ, դա էլ նույն ծրագրի իրականացումն է: Կամաց-կամաց կտեսնենք, որ մեր հայրենիքը դարձել է ուրիշինը, այստեղ նույնիսկ հյուրի կարգավիճակում չենք, և ընդհանրապես մեր ֆիզիկական գոյությունը վտանգի տակ է լինելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այնքան ճշգրիտ և համապարփակ գնահատականներ են, որ մնում է միայն մտածենք – հայ մարդիկ, պատրաստ? ենք արդյոք հաշտվել այս ամենի հետ, թե? հիշենք 1915-1920 թվականներին մեր ազգի անմիաբանության արդյունքն ինչի հանգեցրեց։ Գոնե հիմա սթափվենք ու անտարբերության քնից արթնանանք, տեր կանգնենք մեր երկրին և կասեցնենք այս կործանարար ընթացքը։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829