Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ է Ալիեւը «թույլ տալու», որ Հայոց բանակը հզորանա

Փետրվար 03,2024 10:00

Ես մեծ վերապահում ունեմ «պատմական արդարություն» բառակապակցության նկատմամբ: Արդարությունն ամեն անձ եւ ազգ յուրովի է հասկանում, եւ այստեղ որեւէ բան ապացուցելն իսկապես հնարավոր չէ:

Կասկածելի եմ համարում նաեւ, երբ «իրավունք» հասկացությանն ավելացնում են «պատմական» մակդիրը: Վստահ եմ, որ Արցախը բոլոր իրավական հիմքերն ուներ Ադրբեջանից անջատվելու: Սակայն ՀՀ ներկա եւ նախորդ իշխանությունները չցանկացան կամ չկարողացան այդ հիմքերը համոզիչ դարձնել, կյանքի կոչել: Բայց դա, ենթադրում եմ, «պատմական իրավունք» չէր:

Սակայն, երբ վարչապետ Փաշինյանն ասում է, որ մեզ (Հայաստանին) թույլ չեն տա, որ մենք բանակ հզորացնենք, որպեսզի «պատմական արդարության» հարց լուծենք, դա որեւէ տրամաբանական քննության չի ենթարկվում: Անկախության հռչակագրում «պատմական արդարություն» ձեւակերպումը խանգարո՞ւմ է մեզ հզորացնել բանակը: Իսկ ո՞վ է երբեւէ ասել, որ մեզ բանակ է պետք «պատմական արդարության» համար: Եվ ինչո՞ւ այդ ձեւակերպումը չէր խանգարում ունենալ մարտունակ բանակ մինչեւ 2020 թվականը, իսկ հիմա հանկարծ սկսել է խանգարել:

Բանակները ստեղծվում են, զինվում են եւ հզորանում են այլ նպատակներով: Առաջին հերթին՝ սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Մի գործ, որը Փաշինյանն ու նրա թիմը կատարելապես ձախողել են:

Եթե «թույլ տալու» կամ «չտալու» սուբյեկտը Թուրքիան եւ Ադրբեջանն են, ապա, հավատացնում եմ ձեզ, անկախ նրանից, թե որ փաստաթղթում մենք ինչ ենք գրելու, որ փաստաթղթից ինչ ենք ջնջելու, այդ երկրներն ամեն ինչ անելու են, որ մեր բանակը չհզորանա: Իսկ մյուսներին «պատմական արդարություն» ձեւակերպումը, կարծում եմ, բացարձակապես չի հետաքրքրում՝ նրանք այդ հարցում ղեկավարվում են քաղաքական եւ տնտեսական (նյութական) հաշվարկներով:

…Հիմա մայրաքաղաքում նստարաններից սկսել են հանել «Երեւան» բառը: Եվ ես սկսում եմ կասկածել՝ գուցե Ալիեւը նեղվում է այդ անվանումից, եւ մինչեւ ՀՀ մայրաքաղաքը, ասենք, «Քարվանսարայ» չտեղափոխվի, նա թույլ չի տա, որ մեր բանակը հզորանա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ժողովրդավարության բնական հակառակորդը՝ դա բռնատիրությունն է, այս երկուսի միջեւ անընդմեջ գոյության կռիվ է գնում եւ այդ կռվի արդյունքում երկուսն էլ էվոլյուցիա են ապրում: Մենք հավաքվելով ժողովրդավարության դրոշի շուրջ, դրանով ընտրություն ենք կատարում անընդմեջ կենաց մահու կռիվ տալ բռնատիրության դեմ, օգտագործելով հրադադարի՝ խաղաղության կարճաժամկետ պահերը կազդուրվելու եւ թարմ ուժեր ներգրավելու հրադադարի ավարտի պահից: Նրանք, ովքեր չեն կողմնորոշվել, որ դրոշի ներքո կենաց մահու կռիվ են տալու կամ կռիվ տալու ֆոբիա ունեն, նրանք երկու հակամարտող կենաց մահու կռիվ տվողների համար կդառնան թիրախ եւ կոչնչացվեն երկուսի կողմից էլ: Մենք այսօր ժողովրդավարարությա՛ն համար ենք կենաց մահու կռիվ տալիս եւ կամ բռնատիրությունը ժողովրդավարությանը զագս կտանի, եթե ժողովրդավարությունը պարտվի կամ էլ ժողովրդավարությունը բռնատիրությանը կտանի Հաագայի դատարան: Պաշտպանե՛նք մեր ազգի եւ պետության ժողովրդավարությունը, ստիպենք բռնատիրական պետություններին դառնալ ժողովրդավարական, օգնենք բռնատիրական պետությունների ժողովուրդներին ժողովրդավարության մարտիկներ դառնալ:

    • Գարո says:

      Բոլշևիկները 70տարի կոմունիզմ էին կառուցում։ Նիկոլասոռոսականներն էլ ժողովրդավարություն են կառուցում իբր։
      Հիմա ասենք Թուրքիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան ում կողմից են կենաց մահու կռիվ մղում՞

      • Լավատես says:

        Ժողովրդավարությունը այսօրվա Ֆրանսիայում, Գերմանիայում է, երբ քաղաքացիներն իրենց շահերը հետեւողականորեն պաշտպանել գիտեն, անկախ նրանից, թե ով է իշխանության եկել արդար ընտրությունների արդյունքում: Ժողովրդավարությունը նա է, երբ քաղաքացին իր օրինական շահերն է պաշտպանում, այլ ոչ թե այս կամ այն կուսակցությանը կամ ղեկավարին: Չի լինում արդար իշխանություն, լինում է իր սեփական օրինական շահերը պաշտպանող քաղաքացի եւ երբ քաղաքացիների այդ օրինական շահերը զանգվածային բռնության են ենթարկվում, այդ քաղաքացիները դուրս են գալիս զանգվածային պայքարի: Ժողովրդավարությունը ՝իբր՝ է, որովհետեւ մեր քաղաքացիների սեփական օրինական շահերի պաշտպանումը նույնպես ՝իբր՝ է: Սովորենք ֆրանսիացի ու գերմանացի ազգերից իսկական ժողովրդավարություն, համոզված եմ, որ մեր ազգն այն արագ կյուրացնի եւ մենք էլ մեր քաղաքակրթական արժեքներով կհարստացնենք քաղաքակիրթ ազգերի ժողովրդավարությունը:

      • Լավատես says:

        Իսկ բռնատիրությունները իրենց գոյությունը պահպանում են ժողովրդավարական պետությունների հաշվին: Ժողովրդավարական ազգերն ինքնաբավ են, որովհետեւ արարչագործ են, իսկ բռնապետություներն ապրում են թալանով՝ լինի դա բնության ընդերք թե ուրիշի սեփականություն:

        • Garo says:

          Ժողովրդավարական երկրները մասնավորպես Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան այլ ժողովուրդներին կոտորելով ու թալանելով են հարստացել ոչ թե ժողովրդավարության շնորհիվ:
          Աշխարհում տենց երկիր չկա որ հեցն ժողովրդավարության շնորհիվ դարձելա հզոր երկիր: Սկզբում կռվել են, կոտորել են, թալանել են, հզորացել են, հետո են դարձել ժողովրդավարական:

          Մեր դեպքում պետքա Ադրբեջանի դեմ պետքա էր կենաց մահու կռիվ տալ, թեկուզ 100հազար զոհ տալ բայց չպարտվել պատերազմը, ոչ թե 3շրջան առանց կրակոցի նվիրել իբր 25հազար կյանք փրկելու համար: Նույնն էլ հիմա, պետքա կռվել ոչ թե կզել սահմանադրություն փոխել:
          Հզորանալու ճանապարհը էտա կռվելը;

          Նիկոլասոռոասկանների հորինած միֆը որ հեսա մենք ժողովրդավարություն, խաղաղություն կկառուցենք, ժողովրդավարները մեզ կօգնեն, կհզորանանք Ալիեևի հախից կգանք, նույն բոլշևիկների միֆնա:

          Ի դեպ ժողովրդավարները հիմա էլ են կռվում ուղղակի ուկրաինացիքի ձեռնքերով: Իրանք մենակ զենք են մատակարու ու պոպկոռնը վերցրած կողքից նայում են:
          Չեն ասում զինադադար կնքենք որ 50հազար ուկրաինացու կյանք փրկենք:

          • Լավատես says:

            Լիովին համաձայն եմ, Հզորանալու ճանապարհը էտա կռվելը: Իսկ սոռոս մոռոսները դրանք ժողովրդավարության ու խաղաղության հետ ունեն հակադարձ կապ, ուզում ես պատերազմ՝ պատրաստվի խաղաղության եւ դրանք բերում են մեզ պատերազմի, իսկ եթե մենք ունենանք կայացած ժողովրդավարություն, մենք պատերազմի կպատրաստվենք, այլ ոչ խաղաղության: Մերը ժողովրդավարություն չէ, այլ դրա հակառակը: Վարկած ունեմ, որ այն երկրներում որտեղ կա կայացած ժողովրդավարություն, այդ երկրների հողում պատերազմ չի լինում, կռվում են այդ երկրների հատուկ ծառայությունները ու պոպկոռնը վերցրած իրենց ձեռքերը նայում են կողքից իրենց արածի հետեւանքները: Ես էլ կուզենայի, որ մեր արտաքին հատուկ ծառայությունները լինեին մերն ու պոպկոռն սիրեին, նայելով իրենց արածների հետեւանքները մեր երկրից դուրս:

  2. Հ.Շ. says:

    «Պատմական արդարություն» կը նշանակէ նաեւ որ հայերը, ենթարկուելէ, դիմանալէ եւ վերապրելէ ետք պատմական անասելի ողբերգութիւնների, իրաւունքը ունին ունենալու Հայաստան անունով երկիր մը, ուր կը կարողանան ապրիլ նուազագոյն հպարտութեամբ, պատիւով: Իրենց գլուխները բարձր պահելով, եւ ոչ թէ վիզները ծուռ ու կախ, գետնին նայելով: Որպէսզի յանկարծ իրենց աչքերը իսկ չհանդիպին Արարատին:

    Հայդուկ Շամլեան

  3. Ruben says:

    «Երբ է Ալիեւը «թույլ տալու», որ Հայոց բանակը հզորանա:»
    Լենինականցիները կպատասխանեին՝ Իշու Զատկին:
    Բայց կարելի է ստույգ պատասխանել հարցին՝ ե՞րբ է Լեւոն Տեր-Պետրոսյանը թույլ տվել Ալիեւին (Հեյդարին) հզորացնի բանակը:
    Պատասխան՝. Բիշքեկի արձանագրություն (5 մայիսի 1994 թ):
    Դրա հիման վրա ստորագրվել է Համաձայնագիր՝
    1994 թվականի մայիսի 9-ին Մամեդրաֆի Մամեդովի (Ադրբեջանից), 1994 թվականի մայիսի 10-ին՝ Սերժ Սարգսյանի (Հայաստանից), 1994 թվականի մայիսի 11-ին՝ Սամվել Բաբայանի (ԼՂՀ-ից) կողմից: Մարտական գործողությունների լիակատար զինադադար 00 ժամ 01 րոպեից 12 մայիսի 1994 թ.:
    Իմաստը՝. «Դարի պայմանագիր» (Գյուլիստանի պայմանագիր) – ստորագրված 1994 թվականի սեպտեմբերի 20-ին:
    Արդյունքը՝. «Դարի պայմանագիրը» Ադրբեջանին բերեց 150 միլիարդ դոլար։
    Հետեւանքները՝.
    Կյանքը վաելող Լեւոն Տեր-Պետրոսյան եւ «դուխով Ներկա»:

    • Հ.Շ. says:

      3 տարին վստահաբար բաւարար չէր, որ Ադրբեջանը, այդպիսի ջախջախիչ պարտութեան մը ենթարկուելէ ետք, իր ռազմական ուժերը շատ էլ զօրացուցած լինէր արդէն:

      Հետեւաբար, 1997-98ին, Քոչարյանը թող վերսկսէր պատերազմը, ու զայն այս անգամ ամբողջացնէր: Հայոց խմբագրած «Խաղաղութեան դաշինքը»ը ստորագրել տար:

      Ով է որ բռնեց, նրա՞ ձեռքը…

      Իսկ յետոյ, երեւի ինք ալ մի քիչ իր կեանքը վայելեց, հա՞:

  4. Ruben says:

    «Ճաշից հետո մանանեխ չեն մատուցում», https://hraparak.am/post/591fbbe8e3d84d0d37fdbb9b

  5. Հարցը, իհարկե, հռետորական է:
    Զայրացրեց Լավատեսի վերլուծությունը, որը լի է տրամաբանական սխալներով, բայց նաև վիրավորական է, որովհետև ցուցադրում է գիտելիքի բացակայություն: Սա անհարգալից վերաբերմունք է` փնթի ու անպատրաստ լինելով հանդերձ վերլուծություն տեղադրել: Կարելի է, իհարկե, անտեսել: Բայց իր անորակ. այսպես կոչված վերլուծությունը ավելի հեշտ է թև առնում, տարածվում:
    Ստի նշաձողը անհասանելի է` *մենք այսօր ժողովրդավարության համար ենք կենաց մահու պայքար տալիս…*, *կամ ժողովրդավարությունը, կամ բռնատիրուտյունը*, *մեր քաղաքակրթական արժեքներով….կհարստացնենք քաղաքակիրթ ազգերի…*:
    Ե՞րբ են սկսելու Հայաստանում դատել սուտ լոզունգների (այո, հենց այսպես ռուսերեն, դուխով) համար կանչել պատասխանատվության: Երբե՞ք, երևի:
    Որպես լիկբեզ. նույնիսկ աշխարհի ամենաժողովրդական պետությունների սահմանադրությունները ունեն (չեմ ասում հանդուրժում են) բռնատիրության սերմեր: Կարդացեք Կուրտ Գյոդելի (Godel’s loophole) կենսագրությունը:
    Ստով երկիր չես պահի:

    • Հ.Շ. says:

      Բայց անկարելի չէ ունենալ ժողովրդավար երկիր մը, որ հիմնուած է նաեւ ազգային արժէքների վրայ, որ կը յարգէ, կը պահպանէ ու կը զարգացնէ զանոնք:

      Պայմանաւ որ դրա բնակիչները, տարրական մեծամասնութեամբ կամ գոնէ նշանակալից համեմատութեամբ, հաւատան կամ ընդառաջեն այդ արժէքներուն, գաղափարներուն:

  6. Լավատես says:

    Ճիշտ թե սխալ, դա իմ կարծիքն է: Գյոդելի համար մերսի, կարդացի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829