Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ո՞ր կառավարությունը, ո՞ր վարչապետն է խոսում պետական գնումների ժամանակ մրցակցությունից և մրցույթից․ «Փաստ»

Փետրվար 03,2024 09:50

Եկեք միասին շնչադադար վերցնենք ու ինքներս մեզ հարց տանք. իսկ այդ ո՞ր կառավարությունը, ո՞ր վարչապետն է խոսում պետական գնումների ժամանակ մրցակցությունից և ՄՐՑՈՒՅԹԻՑ:

Սա այն կառավարությունն է, որն ուղղակի կարելի է անվանել «մեկ անձից գնումների» կառավարություն: Այսինքն, այս կառավարությունը պետական միջոցներով աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնումները, որպես կանոն, իրականացնում է առանց մրցույթների, իբրև թե՝ հրատապության կարգով, «մեկ անձից»: Մամուլը պարզապես հեղեղված է այդ մասին հրապարակումներով: Ու կապ չունի՝ ինչ-որ հուշանվերներ է ձեռք բերո՞ւմ, ինչ-որ նախարարություն, թե՞ օտարերկրյա պատվիրակության են «ռեստորան տանում»: Արդեն չենք խոսում ասֆալտի, դպրոց կառուցելու, մոդուլային շինություն հավաքելու մասին, ցնցուղն ու կախիչն էլ՝ ձեզ փեշքեշ: Մեկ անձից գնել է, որ գնում են:

Ի՜նչ մրցույթ, ի՜նչ մրցակցություն…

Այնպես որ, եթե անգամ գործարարները Փաշինյանի կամ նրա որևէ կարկառունի ականջին բան են ասել, այդ «բանը» ակտուալ է և դեռ այնքան ակտուալ կլինի, որքան գոյություն կունենա այս իշխանությունը:

Վերադառնանք Փաշինյանին ու կոռուպցիան հաղթահարած լինելու մասին մի ժամանակվա նրա պնդումներին, նաև սրբագրումներին, թե՝ չէ, ոնց որ կոռուպցիա դեռ կա, բայց այն համակարգային չի… Հա, իր նախարարներից մեկն էլ էր նախօրեին այդ մասին խոսում՝ հենց վերջին «բռնոցի-կալանոցիի» թեմայի մեջ:

Իյա՜, իրո՞ք: Այսինքն, համակարգ արդեն չկա, դրա համար՝ համակարգային չէ՞, թե՞ մեկ այլ հասարակ մահկանացուներիս անհասկանալի նրբերանգ կա: Ի՞նչ ասել է՝ «համակարգային կոռուպցիա չկա» մի իշխանության պարագայում, որն ընդամենը «օրինականացրել» է անհիմն բարձր պարգևավճարումները, որի ներկայացուցիչները թանկարժեք անշարժ գույք ձեռք է, որ ձեռք են բերում, ի լրումն՝ կասկածելիորեն նպաստավոր պայմաններով վարկավորվելով: Ի՞նչ ասել է՝ «համակարգային կոռուպցիա չկա» մի իշխանության պարագայում, որի բարձրաստիճան ներկայացուցիչների ազգականները, բարեկամները, ընկեր-խնամիծանոթները ներգրավված են նույն իշխանության մեջ, այս մի քանի տարվա մեջ բիզնես «վերելք» են արձանագրել և այդպես շարունակ: Այս ամենն արդեն ծիծաղելի էլ չէ, քանզի իրապես շատ տխուր է: Ու ոչ միայն այս առումով…

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829