Վովա Կ.-ն, ըստ մեղադրական եզրակացության, հաշվառված լինելով զինվորական տարածքային ստորաբաժանումում, ենթակա է եղել զորակոչի՝ 2021թ. ձմեռային զորակոչին: Նա անցել է բժշկական հետազոտություններ եւ ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է «սահմանափակումով պիտանի» զինվորական ծառայության համար, սակայն մինչեւ զորակոչի ավարտը ծառայության մեկնելու նպատակով չի ներկայացել տարածքային ստորաբաժանում եւ խախտելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջները` խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից՝ այդ ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «հիմքերի բացակայության դեպքում»: Մեղադրանքը դատարանում պաշտպանողը հիմքերի մեջ չի նկատել, որ տղան «գլխի կիստա» ունի, անցել է ՄՌՏ հետազոտություն, մի շարք հետազոտություններ անցկացվել են «Արմենիա», «Աստղիկ», «Նաիրի» Բ/Կ-ներում:
2022թ. հուլիսի 15-ին ԿԲՀ-ի կողմից նա ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար, եւ հաշվառվում ՀՀ պահեստազորում։
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Աջափնյակի նստավայր) ճանաչում եւ հռչակում է Վովա Կ.-ի անմեղությունը: Հանրային մեղադրող Ն. Ավետիսյանը պահանջում է բեկանել դատավճիռը եւ վարույթը փոխանցել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության: Փետրվարի 23-ին բողոքի քննությունն է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
02.02.2024