Լրահոս
Օրվա լրահոսը

Հասկանալն անգամ դժվար է, թե ինչ կարգի գլուխներում է նման դեպքում նման խափանման միջոց ընտրելու միտքը ծագել ու ընտրվել. Վարդան Հարությունյանը՝ Լիլի Մկրյանի կալանավորման մասին

Փետրվար 02,2024 23:50

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գրում է.

«Կրկին կալանավորումների ականատեսներ ենք։ Իհարկե, ոչ ոք չի կարող ասել, թե խափանման միջոց կալանավորումը պետք է վերանա։ Այն, իհարկե, չպետք է վերանա, բայց, պետք է կիրառվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Կարդացի, որ կալանավորվածների թվում է Լիլի Մկրյան անունով երիտասարդ մի կին, որի 2 տարեկան երեխան մայրական կաթով է սնվում։

Երկու տարեկան երեխային մորից զրկելը, քանի դեռ մոր հանցանքը չի ապացուցվել, քանի չի հիմնավորվել, որ նա այնպիսի արարք է թույլ տվել, որի դեպքում կալանավորումից բացի այլ տարբերակ լինել չի կարող, ոչ մի հիմնավորում ունենալ չի կարող։ Ավելին՝ այն հանցագործության սահմանագծին է, եթե չասենք՝ հանցագործություն է։ Հասկանալն անգամ դժվար է, թե ինչ կարգի գլուխներում է նման դեպքում նման խափանման միջոց ընտրելու միտքը ծագել ու ընտրվել։

Կոռուպցիա, իհարկե, կա։ Դրա դեմ, անկասկած, պետք է պայքարել։ Այդ պայքարը, բայց, պետք է լինի առանց ցուցադրություն հիշեցնող աղմուկի ու առանց ուղեկցող դաժանությունների, ինչպես Լիլի Մկրյանի ԵՐԵԽԱՅԻ նկատմամբ է, ինչպես մյուս կալանավորվածների դեպքում է։

Միշտ էլ կարելի է ավելի մեղմ խափանման միջոցներով սահմանափակվել։ Իսկ եթե ընթացքը ցույց կտա, որ դրանք բավարար չեն՝ նոր միայն խստացնել»։

Լուսանկարը՝ Լիլի Մկրյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829