Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սիմոնյան. «Այնքան շատ գործ կա անելու, որ չեմ մտածել ընտրության ժամանակ կառաջադրվե՞մ, որպես ռեկտորի թեկնածու»

Փետրվար 01,2024 23:20

ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանը «Սպուտնիկ Արմենիայի» ասուլիսների սրահում պատասխանելով հարցին, թե  ինստիտուտում դասախոսների եւ վարչական կազմի թվաքանակը գրեթե հավասար է, ի՞նչ է արվելու այդ խնդիրը կարգավորելու ուղղությամբ, ասաց. «Այո, հիմա ունենք ուռճացված վարչակազմ` բաժիններ, որոնց գործառույթներն այնքան էլ հստակ չեն եւ կրճատումներ, ցավոք, լինելու են: Ցավոք, դա անխուսափելի է, որպեսզի ինստիտուտն իր ֆունկցիան կատարի: Այսինքն, ինչպես վարչակազմն ուռճացվել է, այնպես էլ հիմա պետք է հետ գնանք, ինչը մեկ օրվա, կամ մեկ ամսվա գործ չէ: Գործընթացը դեռ չենք սկսել, որովհետեւ քննարկվում է, թե ինչպիսին պետք է լինի ինստիտուտի կառուցվածքը: Համենայն դեպս, ամեն ինչ պետք է անենք, որ այդ ամենը հնարավորինս անցնցում լինի»:

Հարցին, թե  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նման իրավունք ունի՞, պարոն Սիմոնյանը պատասխանեց, որ ունի: «Բայց որոշումները միանձնյա չեն կայացվում: Ռեկտորի ժ/պ-ն ունի բոլոր այն իրավունքները եւ պարտականությունները, ինչ ընտրված ռեկտորը: Մի նրբություն էլ ասեմ: որոշ լրատվամիջոցներ գրել են, թե ես նշանակվել եմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Ես չեմ նշանակվել: Ռեկտորի պաշտոնն ընտրովի պաշտոն է եւ այդ նույն օրը հոգաբարձուների խորհրդի նիստում առաջադրվել է իմ թեկնածությունը եւ ես հոգաբարձուների կողմից ընտրվել եմ որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար»:

Aravot.am-ի հարցին, թե ռեկտորի նոր ընտրություն հայտարարվելու դեպքում պատրաստվո՞ւմ է իր թեկնածությունը առաջադրել, Տիգրան Սիմոնյանը պատասխանեց. «Այդ ուղղությամբ դեռ չեմ մտածել: Այնքան շատ գործ կա անելու, որ չեք պատկերացնում: Հայեցակարգեր կան, որ կիսատ են մշակված, կանոնակարգեր կան, որ ունեն թերություններ, կանոնակարգեր կան, որ մշակված են եղել կոնկրետ մարդու բերելու համար:Մենք այդ ամենը պետք է բերենք ու համապատասխանեցնեք այն պահանջներին, որոնք կան: Իսկ թե ռեկտորի ընտրությունը երբ կնշանակվի եւ ես կմասնակցեմ, թե ոչ, դեռ կմտածեմ: Բայց ամեն ինչից զատ, թե ես ինչ ժամկետում եմ ղեկավարելու ինստիտուտը,այդ պատիվը ինձ տրվել է եւ այդ պատիվը ես հաստատ գետնով չեմ տա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829