Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Անկախ այս կամ այն քպ-ականի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքից, պետք է սովորենք ոչ թե ուրախանալ նրա որևէ բարեկամի նկատմամբ նույն իշխանության գործած ապօրինության կապակցությամբ, այլ շարունակենք սթափ գնահատել այն խորը անդունդը որում գտնվում է մեր պետությունը։ Ինչ-որ տենդերի գործով 2 և 4 տարեկան մանկահասակ երեխաներ ունեցող կնոջը կալանավորելը պետության համապարփակ ճգնաժամի հերթական վկայությունն է, հատկապես, որ լավ ենք պատկերացնում, թե դրա իրական նպատակների տակ ինչ դիվիդենտներ շահելու միտումներ կան։
Մեզ իրավական պետություն է պետք, այլ ոչ օրվան հարմար կիրառման ենթակա մահակ։ Ու այս սկզբունքը չպիտի կապված լինի, թե կոնկրետ ով, կոնկրետ ում գլխին է այդ մահակով իջնում։
Հ.Գ. Կոնկրետ գործի հետ անձամբ որևէ առնչություն չունեմ։
Կարդացեք նաև
Հ.Գ. 2 Ալիևն ասում է, որ մենք պիտի մեր Սահմանադրությունը փոխենք իրեն հարմար այլ տեքստով»։
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույն թեմայի վերաբերյալ, գրում է.
«Անչափահաս երեխաների մորը երկու ամսով կալանավորելը բարբարոսություն է։
Ձեր էժան ներիշխանական հաշիվներն ու տեսարանները ձեր մեջ ճշտեք,բայց երեխաներին մայրական խնամքից առնվազն երկու ամսով զրկելը մանր ու զզվելի քայլ է։
Ամոթ ունեցեք։
Ի՞նչ ազդակ եք հղում։
Որ ձեր համար արտոնյալներ չկա՞ն։
Ոչ, որ մարդկության հետ կապ չունեք»:
Իսկ իրավաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Այլընտրանքային խափանման միջոցները, հատկապես տնային կալանքը, ներմուծվեց, որպեսզի կալանքը կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում:
Դատարաններում կալանքի միջնորդությունները քննելիս որպես պաշտպան մշտապես պնդել եմ, որ դատարանը կալանք կիրառելիս պետք է շատ մանրամասնորեն պատճառաբանի, թե ինչպես է հանգում հետևության, որ տնային կալանքը չի կարող զսպել ռիսկերը և կալանք տալը պարզապես ծայրահեղ անհրաժեշտություն է:
Ցավոք դեռ չեմ հանդիպել որևէ դատական որոշման, որտեղ հնարավոր լինի կարդալ այդպիսի անհրաժեշտ պատճառաբանություն: Գրեթե բոլոր դատավորները շատ կարճ արտագրում են օրենքում գրված՝ «այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն կանխելու ռիսկերը»:
Հատկապես կանանց դեպքերում դատարաններից պահանջել եմ էլ ավելի խորը վերլուծություն: Իսկ մանկահասակ երեխաներ ունեցող կանանց դեպքում պարզապես համոզմունք եմ հայտնել, որ դատարանն իրավունք չունի կալանք կիրառել:
Փաստաբանական գործունեությանս ընթացքում առաջին կին կալանավորը Տաթեւիկ Վիրաբյանն էր: Այդ որոշումն ինձ համար անմարդկային որոշում էր: Քչերը գիտեն, թե որքան ծանր եմ տարել երկու անչափահասների մայր Տաթևի կալանքի որոշումը: Բայց Տաթևն ուժեղ կին է և դա ինձ հույս էր տալիս: Հույսս իհարկե արդարացավ: Տաթևն իսկապես շատ ուժեղ մարդ է: Նրանից այդ առումով շատ բան կա սովորելու:
Միայն մեկ դեպքում կհասկանամ այդպիսի կալանքը, եթե այդ կինը սպանություն գործի և, միաժամանակ, սեփական երեխաների համար վտանգավոր լինի:
Կանանց դեպքում, հատկապես մանկահասակ երեխաներ ունեցող կանանց, միշտ համոզված պնդել եմ, որ կալանքը պետք է ընդհանրապես բացառել: Այս համոզմանն եմ մնում անկախ այն հանգամանքից, թե այդ կինն ում ազգականն է, ում կինն է: Ալեն Սիմոնյանն էլ բացառություն չի…
Նրա եղբոր կնոջը, մանկահասակ երեխայի մորը, երկու ամսով կալանավորելն անմարդկային որոշում է:
Հ.Գ. Եթե իսկապես բան չի եղել ու սա սարքած բան է, պետք է պատասխան տան ու կտան վաղ, թե ուշ…»: