Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքներդ Ձեզ մի խաբեք, սա կլինի ոչ թե նոր Սահմանադրություն ընդունելու պլեբիսցիտ, այլ Իլհամ Ալիևին Հայաստանի կառավարման մանդատ տրամադրելու քվեարկություն». Բենիամին Մաթևոսյան

Փետրվար 01,2024 22:33

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է.

«Մի քանի րոպե տարբերությամբ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը նույն տեքստերն են արտաբերել և երկուսն էլ հայտարարել են Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և Անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Ավելին, մենք արդեն հատել ենք այդ Ռուբիկոնը, որից այն կողմ Իլհամ Ալիևը չի թաքցնում, որ «կառավարման վահանակը Նիկոլ Փաշինյանից և ողջ Հայաստանից» անձամբ իր ձեռքում է։

Ալիևը նաև ցույց տվեց, որ «չի խղճա Փաշինյանին» և պահանջելու է վերանայել ոչ միայն Սահմանադրությունը, այլ Հայաստանի գրեթե ողջ օրենսդրությունը։ Փաշինյանը «անսահմանափակ քարտ» է («безлимитная карта») Բաքվի և Անկարայի համար, և Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են այս «անսահմանափակ» քարտն ամբողջությամբ օգտագործել։

Կարևոր է նաև, որ այսօր արդեն կարող եք բաց տեքստով ասել, որ Սահմանադրությունը փոխելու հանրաքվեի գնալով և «ԿՈՂՄ» քվեարկելով՝ կողմ եք քվեարկելու Ալիևի՝ Հայաստանի ղեկավար դառնալուն։

Ինքներդ Ձեզ մի խաբեք, սա կլինի ոչ թե նոր Սահմանադրություն ընդունելու պլեբիսցիտ, այլ Իլհամ Ալիևին Հայաստանի կառավարման մանդատ տրամադրելու քվեարկություն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829