Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստալինյան НКВД-ի գործելաոճով». Պետրոս Մակեյան

Փետրվար 01,2024 22:11
petros makeyan

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը գրում է.

«Լեռնային գյուղերում, մասնավորապես՝ Շիրակի մարզում, տարածված  է շների մարտի ավանդույթը և նման տեսարանների հաճախ ենք  գյուղերում  հանդիպում։  Շների կռիվներն  անխուսափելի  են  նաև ֆերմերային  տնտեսությունների  հարակից  տարածքներում։   Հաճախ շների  մրցույթ առաջնություն  է կազմակերպվում, այդ ամենն արվում է բացահայտ, կատարվում են  ներդրումներ /ստավկա/, անցկացվում է մի քանի  փուլով, մինչև  որոշվում է  հաղթողը  և  այդ  ամենն իրականացվում է  ոստիկանության գիտությամբ, հաճախ նաև  տեսադաշտում, իսկ  որտեղ են  մտահոգ «կենդանասերները», երևի թե սպասում են КГБ-ի հրահանգին։  Եվ ուրեմն, ինչպես  մնացած ոլորտներում է  օրենքներն  ընտրովի ու  ըստ անհրաժեշտության գործում, նույնը՝  այստեղ։

Փորձեմ անդրադառնամ  համացանցում  և մամուլում հրապարակած  որոշ նյութերի, մասնավորապես՝  «Առավոտ» օրաթերթում հրապարակված  «Մանրամասներ սոցիալական ցանցերում  հրապարակված  շնամարտի  տեսանյութի  դեպքի մասին», որտեղ,  ըստ  քննչական կոմիտեի,  «մարտը տեղի է  ունեցել  հունվարի մեջ», ինչը բացարձակ սուտ է, այն ինչ  ներկայացվում է մարտ, տեղի է  ունեցել  ամիսներ առաջ։  Նաև ցավալի է, որ վարչապետ  կոչեցյալի ձևակերպած,  ժողովրդական լեզվով ասած «գործ տալու» մեխանիզմը,  սկսել է գործել՝  օգտագործելով այսպես կոչված  ընդդիմությանը, ինչը հիմնավորում է իմ այն  պնդումը, որ և՛ իշխանությունը, և՛  Ազգային Ժողովի  «ընդդիմությունը»  կառավարվում են նույն կենտրոնից  և նրանց պահող  շաղախն ապահովում է КГБ -ն։

Եվ ևս մեկ ճշգրտում,  նույն  «Առավոտ» օրաթերթում տված իմ հարցազրույցում, որտեղ  լրագրողը մեջբերում է  խոսքս՝ «․․․ու  սա այն փուլում է սկսվում, երբ իմ հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին  մի քանի դատական փուլ է անցել, հիմա էլ Վերաքննիչի  երկու  որոշում է  եղել», լրագրողը հիշեցնում է  «Դարեսկիզբ»  ՍՊԸ-ի կողմից 10  տոկոս  շահաբաժինը  2016թ-ից  չվճարելու  մասին։  2021թ-ին դիմել եմ դատարան՝  5 տարվա  շահաբաժինը ստանալու  պահանջով, բայց  տեսնելով, որ սկսել  են քաշքշուկ գործի քննման ընթացքի մասով, միաժամանակ,  օգտվելով  գլխավոր  դատախազի չառաջադրելու  պարագայից,  դիմեցի հայտարարությամբ՝ վարչապետի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ»  ՍՊԸ-ի կոռուպցիոն դրսևորումների  ու հովանավորչության մասին  և  2022թ-ի օգոստոսին քրեական  վարույթ  հարուցվեց, սակայն  հետագայում  նոր գլխավոր դատախազը  և քննչական  կոմիտեն  16 ամիս  գործը  քնեցնելուց հետո  այն կարճեցին, որից  հետո դիմել եմ   Առաջին ատյանի դատարան, այնուհետև՝ Վերաքննիչ  դատարան  և վերջին  երկու որոշումները  վերաբերվում են   կոռուպցիոն դրսևորումներին, ոչ թե շահաբաժին  ստանալուն։

Հ․ Գ․ ՀՀ  «հպարտ» քաղաքացուն  դարձրին  տուգանքի  մատերիալ, իսկ նրանք, որոնք  դեմ  են թերուս  խմբակին, ապա  դառնում են պոտենցիալ հանցագործ։ Ստալինյան տարբերակով, կա  մարդ՝  քրեական  հոդված կգտնվի»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829