Երևանի ավագանին փետրվարի 5-ի արտահերթ նիստում կքննարկի Հայկ Մարությանի, Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, Սոննա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։
Երևանի ավագանու 5 անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման որոշման նախագծի հիմքում նիստերին նրանց բացակայությունն ու քվեարկություններին չմասնակցելն է։
Այս առնչությամբ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դեմ նիկոլական իշխանությունը տոտալ հարձակման է անցել: Դիմում են քստմնելի քայլերի՝ կիրառելով տարատեսակ մեթոդներ: Մի կողմից ահաբեկումներ և հետապնդումներ առանձին անդամների նկատմամբ, մյուս կողմից՝ խմբակցության 4 անդամի ավագանու մանդատից զրկելու նախաձեռնություն:
Կարդացեք նաև
Քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանը բացառապես սեփական հեռացման հարցը պետք է քննության առարկա դարձնի ավագանիում, այլ ոչ թե ավագանիներին մանդատից զրկելու հարցով արտահերթ նիստ նախաձեռնի:
Մենք արձանագրում ենք, որ «Մայր Հայաստանի» քաղաքական գործունեությունը և՛ ավագանիում, և՛ քաղաքական դաշտում հունից հանում է օրվա իշխանությանը, որն առաջնորդվում է Ալիևի թելադրած օրակարգով:
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ամբողջական իշխանափոխության օրակարգն այլընտրանք չունի»: