Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի վերականգնումը պետք է սկսվի քաղաքացու վերականգնումից

Փետրվար 01,2024 21:01

Եթե ես լինեի ընդդիմության որոշում կայացնողներից, ապա խստորեն կդատապարտեի երիտասարդ կանանց կալանքը։ Եվ հենց սրանով կտարբերվեի իշխող ուժից, որի անդամները ծպտուն չեն հանելու։ Սա կլիներ ուղերձ գիտակից հանրությանը, որ Հայաստանում այսօր իսկական դատաիրավական տեռոր է գնում։

Չկա որևէ իրավական և բարոյական հիմք՝ երիտասարդ կանանց կալանավորումը որպես խափան միջոց ընտրելու համար։ Թող լիներ քննություն, թող լիներ դատ, թող լիներ դատավճիռ, բայց ինչո՞ւ կալանավորել. որ մյուսները վախենա՞ն, որ ներքին հարցե՞ր լուծեն, որ էն գլխից պատժե՞ն, որ ի՞նչ անեն։

Ու երբ հասարակության «սրտի դատախազը» կալանք էր պահանջում նախկին նախագահի համար, մենք ասում էինք՝ մի հրճվեք, դատաիրավական տեռորն այդպիսի հատկություն ունի՝ մի պահից դառնում է անկառավարելի։ Բազմաթիվ երկրների փորձը դա է ցույց տալիս։ Նրա շարժիչը միայն արյունն է. որքան շատ, այնքան ուժեղ։ Մինչև մի օր պայթելը։

Հիմա նոր շերտեր կհասկանան, թե ինչ է նշանակում Արմեն Աշոտյանի ցուցադրական-ցինիկ կալանքը։  Գեներալ Խաչատուրովի, Նարեկ Մալյանի, արցախցի երիտասարդների և շատ-շատերի կալանքները խոսում են այն մասին, որ այս երկրում կա քաղաքացիական կյանքի ճգնաժամ։ Հասարակության ծույլ արձագանքը խոսում է այն մասին, որ սրանք արդեն «սովորական» քաղաքական հետապնդումներ չեն, այլ հասարակության ներքին քայքայմանն ուղղված քայլերի շղթայի մի մաս։ Կոտրել բոլոր օղակները՝ այնպես, որ բնական, մարդկային արձագանքը վերանա՝ մարդուն, քաղաքացուն պաշտպանելու։ Մարդ մնալու։

Սա նաև նշանակում է, որ Հայաստանի վերականգնումը պետք է սկսվի քաղաքացու վերականգնումից։ Բոլոր նրանք, անկախ իրենց քաղաքական նախընտրություններից, ովքեր այսօր ընդվզում են այս դրսևորումների դեմ, ովքեր իրենց ներսում պահպանել են բնական ընդվզման, քաղաքացիական դրսևորման այս ռեսուրսը, դաշնակիցներ են ու համախոհներ։ Հայաստանի վերականգնումը պահանջում է քաղաքացու, մարդու  վերականգնում, և այդ ճանապարհին ներքին համագործակցությունը խիստ կարևոր է։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարդ, քաղաքացի, աշխարհ…

    Թարգմանել եմ մի հատված. «Հայաստանի իշխանությունները պատրաստ են հրաժարվել Արարատից»-ից:
    «Փորձագետի խոսքով, մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ իշխանությունները կդադարեն Հայաստանը անվանել Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր: Համարվում էր, որ քաղաքացիները չեն ներելու նման փոփոխության իշխող ռեժիմը: Բայց պրակտիկան ցույց տվեց, որ ինչքան այդ թեման ավելի երկար է քննարկվել լրատվամիջոցներում, այնքան ավելի հեշտ էր դա ընդունել որպես նորմ:»
    Հղում`https://www.ng.ru/cis/2024-02-01/6_8938_Armenia.html

    Քաղաքացիներին հասցրել են այս վիճակին: Հիշու՞ւմ եք 44-օրյայի ժամանակ ամեն օր տպագրում էին զոհվածների անունները: Սկզբում 15-20, հետո ցուցակները 50-ի կարգի էին: Ահն ու սարսափը բնակվեց հայի սրտում: Ոչ մի այլ երկիր, ոչ մի պատերազմում նման բան չի արել: Ու ժողովուրդը սիրտ ա ունեցել, կարողացել է երկիրը վերականգնել: 2020-ին ցանած ահ ու սարսափի սերմերը այսօր տալիս են պտուղներ` Արարատ, Արցախ դարձել են արգելք խոսքեր, մովետոն:

    Հերթը կհասնի հայերեն գրերին` նիկոլը կհուշի իլհամին, որ պահանջ դնի: Հայկական մեդիան էլ մնացած գործը կանի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829