Լրահոս
Օրվա լրահոսը

Նրան այլեւս չի բավարարում նախկինների դեմ կազմակերպած «որսը». Էդուարդ Շարմազանով

Փետրվար 01,2024 19:45

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին…

Ասել եմ ու կասեմ՝ Նիկոլը, բացի մեկ հոգուց պատրաստ է բոլորիդ «ժերտվա» տալ։

Հերթով ու կարգով…

Տեսարաններ են պետք  պոպուլիզմի տրիբունին։

Նրան  այլեւս չի բավարարում նախկինների դեմ կազմակերպած «որսը»։

Հերթը հեղափոխական զավակներինն է։

Նիկոլին հանգիստ չեն տալիս Ռոբեսպիեռի դափնիները։

Նա էլ սկսեց փուռը տալ հեղափոխականներին,օրինակ՝ Դանտոնին։

Եվ Դանտոնը գիլյոտինի մոտ ասեց՝ Մաքսիմելիեն, հաջորդը դու ես լինելու։

Դա մարգարեություն էր…

Հենց նույն Ռոբեսպիեռը քիչ անց դարձավ հեղափոխության «վերջին զոհը»։

Ասում են՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829