Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանի եղբոր 2 ամսով կալանավորված կինը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահմանն օժանդակելու մեջ

Փետրվար 01,2024 18:25

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ քիչ առաջ որպես խափանման միջոց դատարանն ընտրեց երկու ամսով կալանքը: Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահի եղբոր կնոջ Անի Գեւորգյանի պաշտպանը:

«Որոշումը դեռ պատրաստ չէ, ստանալուն պես անմիջապես բողոքարկվելու է վերադաս դատարան: Իրավաչափ չէ կալանքը: Պաշտպանյալս մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահմանն օժանդակելու մեջ» ,- ասաց փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:

Նրա խոսքով, դատարանն անտեսել է իր պաշտպանյալի անչափահաս՝ 2 եւ 4 տարեկան երեխաներ ունենալու հանգամանքը կալանքն ընտրելիս:

Արդյոք իրեն մեղավոր ճանաչում է Անի Գեւորգյանը, փաստաբանն այս հարցին պատասխանեց՝ դեռեւս դիրքորոշում այդ մասով չեն հայտնել:

Հիշեցնենք, որ Անի Գեւորգյանը երեկ ձերբակալվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում սկսված ձերբակալությունների գործի շրջանակներում նախաձեռնված վարույթի շրջանակում:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել քրեական վարույթի մասին, ըստ որի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն անհնար անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829