Օրերս Հայաստան այցելած Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան աշխատանքային այցով գտնվում է Բաքվում:
«Կարծում եմ՝ իմ խոսքերը սխալ են հասկացվել։ Ես երբեք չեմ կասկածել, որ Ղարաբաղն Ադրբեջան է։ Երբե՛ք: Այսինքն՝ ես երբեք չեմ հերքել, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Կարևոր է նայել ապագային, սա միշտ կարևոր է։ Կարծում եմ, որ այժմ մի շրջան է, երբ տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունները զարգանում են, և դա կարևոր է բոլորիս համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:
🔻Մարկետա Պեկարովա Ադամովան հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությունը բխում է Չեխիայի Հանրապետության շահերից:
Region Monitor
Կարդացեք նաև