Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց երկու ամիս ժամկետով։
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի, նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն դատարանից։
Նրա փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը «Ազատությանը» հաստատել է, որ իր պաշտպանյալն անցում է Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։
Անի Գևորգյանն, ըստ Մուշեղ Ալեքսանյանի, «մեղադրվում է պաշտոնատար անձին օժանդակելու համար՝ պաշտոնական դիրքի չարաշահման հարցում»։