Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 1-ին մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին։ Համաժողովին ներկա են եղել նաև ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, այլ պաշտոնյաներ և ոլորտի ներկայացուցիչներ։
⚙️ Վահան Քերոբյանն իր ելույթում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում գրանցվել են բարձր տնտեսական ցուցանիշներ և ոլորտը գրավիչ է դարձել թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ներդրողների համար։ Աճի բարձր դինամիկան պահպանվել է նաև 2023 թվականին․ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4%-ով, ինչին մեծապես նպաստել է նաև երկրում ՏՏ ոլորտի արագ զարգացումը։
💬 «Մենք հիմա գտնվում ենք նոր տեխնոլոգիական դարաշրջանի սկզբում։ Արհեստական բանականությունը, որը մեծ թափով ներթափանցում է մեր կյանք, հանդիսանալու է աշխատանքի արտադրողականության բարձրացման զգալի գործոն, որը բերելու է էական փոփոխությունների, այդ թվում՝ տնտեսության և ՏՏ ոլորտներում», – նշել է Վահան Քերոբյանը։
🖇 Համաժողովի ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական համայնքի կողմից առաջադրված մի շարք առանցքային հարցեր, ընդունվել է նաև ԱՏՁՄ առաջիկա տարիների ռազմավարությունը։
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն