Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան հույս ունի, որ Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունը չի անդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա. Պեսկով

Փետրվար 01,2024 16:19

Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ Մոսկվան գնահատում է դրանք։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա, ընդհանուր առմամբ, Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Բայց մյուս կողմից էլ մեզ համար կարևոր է, որ նման որոշումներն ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո չազդեն մեր երկկողմ հարաբերությունների վրա, ինչը մենք գնահատում ենք և հույս ունենք հետագայում էլ զարգացնել», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Հայաստանի համար փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որը Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր 2023 թ․ հոկտեմբերի 3-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829