Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները չեն այցելել երեկ ձերբակալված էկոնոմիկայի փոխնախարարին եւ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը

Փետրվար 01,2024 15:27

ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները չեն այցելել երեկ ձերբակալված էկոնոմիկայի փոխնախարարին եւ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշպան Անահիտ Մանասյանը։

Արդյոք իրավաչա՞փ էին երեկվա ձերբակալությունները, Մանասյանն այս առնչությամբ ասաց՝ ձերբակալության իրավաչափության վերաբերյալ այս պահին գնահատական տալ չի կարող։

Նա ասաց, որ կալանքի կիրառման առումով Հայաստանը միշտ էլ խնդիրներ ունեցել է․ «Իրավասու մարմինները պարբերաբար ասում են, որ կալանքը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում»։

Հարցին՝ Ձեզ համարում են ՔՊ-ի մարդու իրավունքների պաշտպան, ՔՊ-ն է ձեզ ընտրել, ե՞րբ են ձեզ տալու լիարժեք ազատություն, պաշտպանը պատասխանեց․ «Նախ՝ ես չեմ աշխատում պոպուլյարություն ձեռք բերելու համար, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում հանրային առումով պոպուլյար լինելը։ Ես ապագայում էլ պատրաստվում եմ մասնագիտական գործունեությամբ զբաղվել, մասնագիտական աշխատանքի շրջանակներում թե՛ նախկինում, թե՛ այժմ, հույս ունեմ՝ ապագայում էլ, միշտ հաջողություն ունեցել եմ, հույս ունեմ ապագայում էլ կունենամ։ Իմ աշխատանքը համապատասխանում է ՄԻՊ եւ օմբուդսմանական հաստատության մանդատի վերաբերյալ չափանիշներին»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եղբոր՝ Կառլենի եւ նրա կնոջ՝ Անի Գեւորգյանի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829