Shamshyan.com. Երեկ՝ հունվարի 31-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե որտեղ է գտնվում Օշական գյուղի բնակիչ 21-ամյա Սարգիս Մելիքյանը:
ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, հետո նրանց միացած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, Օշականում հայտնաբերում են Ս. Մելիքյանին, և բերման ենթարկում ոստիկանության Աշտարակի բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինիս նկատմամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունիսին որոշում է կայացրել՝ որպես խափանման միջոց կալանավորումը: Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ նախկին ՔրՕրի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (զինվորական ծառայությունից խուսափել):
Նա քրեական աշխարհում հայտնի օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին է:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: