Այսօրվանից քաղաքացիական դատավարությունը մեր երկրում թվայնացված է։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Նա հայտնեց, որ նիստից առաջ արդեն 34 դատական հայց է ներկայացվել առցանց հարթակով․ «Մենք անընդհատ մոնիթորինգ ենք անում, որպեսզի պարզենք, թե որտեղ ինչ խնդիր կա ու դրանք շտկենք»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշտեց՝ այլեւս թվային տարբերակով քաղհայց հնարավոր չէ՞ ներկայացնել։ Ի պատասխան՝ նախարարն ասաց՝ դա նշանակում է, որ այս փուլում փաստաբանները, իրավաբանական անձինք, պետական հիմնարկները, ընկերությունները բոլորը դատական հայց կարող են ներկայացնել բացառապես թվային հարթակի միջոցով․ «Ամբողջ դատավարությունը՝ հայց, միջնորդություն, բողոք, հարկում, հետ գալ դատարան, փաստաբանի ծանուցումներ, ամբողջ գործընթացը թվային է լինելու»։
Նախարարն ասաց, որ ստեղծվել են զանգի կենտրոններ, որպեսզի խնդրի դեպքում քաղաքացիները զանգեն։
Մի քանի ամիս հետո, ըստ Մինասյանի, նաեւ ֆիզիկական անձիք էլ պետք է թվային տարբերակով հայցեր ներկայացնեն։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ