Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրների արցախցիները հանդիպում են միայն Հայաստանում. Անուշ Ատաջանյան. «Հրապարակ»

Փետրվար 01,2024 12:49

ՀՀ կառավարության որոշմամբ, արցախցիներին առաջարկվեց դիմել՝ փախստականի հատուկ պաշտպանության կարգավիճակ ստանալու կամ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով նոր անձնագիր ստանալու համար։ Մարդիկ պետք է հաշվառվեն իրենց ներկայիս բնակության հասցեներում, որ կարողանան աշխատանքի անցնել, թոշակ ստանալ, երկրից դուրս գալ։ Ի՞նչ խնդիրների են հանդիպում արցախցիներն անձնագրային գրասենյակներում։ Զրուցել ենք արցախցի Անուշ Ատաջանյանի հետ։

– Անձնագրային գրասենյակների դիմաց խայտառակություն է։ Պարադոքս է․ երբ 44-օրյա պատերազմից հետո հազարավոր արցախցիներ ստիպված եկան Հայաստան, անձնագրերի հարցում նման պահանջներ չկային, որից կբխեր թոշակներ չստանալը, մարդիկ չկարողանային իրենց երեխաներին դպրոցներում տեղավորել կամ աշխատանք գտնել։ Հիմա հազարավոր արցախցիներ դեռ չեն ստացել թոշակները՝ թե՛ ծերության, թե՛ հաշմանդամության։ Հազարավոր արցախցիներ, չկարողանալով ապրուստի միջոցներ գտնել, մասսայական լքում են երկիրը, եւ հիմա այս ֆոնին որոշել են բարդացնել հաշվառման հարցը։ Այս պահին իմ տղան կրթությունը շարունակելու համար պետք է երկրից դուրս գա, որի համար պետք է նոր անձնագիր ստանա՝ նոր հաշվառմամբ։ Գնացել ենք․ բարեւ ձեզ, եկել ենք, որ երեխայի համար անձնագիր վերցնենք։ Հիմա չեք կարող, գնացեք հերթ կանգնեք կամ էլեկտրոնային տարբերակով հերթագրվեք։ Ամեն առավոտ արցախցիները հավաքվում են անձնագրային գրասենյակների դիմաց, ով շուտ է գնում, 50 կտրոն են տալիս եւ ասում են՝ դուք ձեր մեջ հերթագրվեք, հերթագրման ապարատն անջատում են, ասում են՝ ձեզ մինչեւ 1-ն ենք սպասարկելու։ 12-ին սպասարկում պրծնում են եւ թույլ չեն տալիս ապարատից նոր հերթահամար հանեն։ Էլեկտրոնային տարբերակով գրանցվում ենք՝ հերթը մինչեւ մայիս ամիսն է ցույց տալիս։ Այս հարցերը կարելի էր լուծել 10 օրում, եթե լիներ կազմակերպվածություն, կամք։ Հանրային վայրերում՝ դպրոցներում, համայնքապետարաններում բացվեին սպասարկման կետեր, որտեղ մոտենային մարդիկ, իրենց խնդիրները լուծեին եւ այսքան ժամանակ ու նյարդեր չէին կորցնի։ Ինչպես Ալիեւն էր հայատյաց քաղաքականություն իրականացնում արցախցիների նկատմամբ, այնպես էլ Նիկոլն է այստեղ վարվում արցախցիների հետ։

– Այն արցախցիները, ովքեր գտնվում են երկրից դուրս, ի՞նչ խնդիրներ ունեն, եթե ցանկանան գալ Հայաստան։

– Բազմաթիվ ծանոթներ ունեմ, որ Ռուսաստանում են, այնտեղ՝ հյուպատոսություններում արագ լուծվում են այդ խնդիրները։ Բազմաթիվ մարդիկ, միայն Արցախի հաշվառման կոդով գնացել են Ֆրանսիա, մինչեւ այս որոշումների կայացնելը։ Այնտեղ լավ ընդունել են, տեղ են տվել։ Խնդիրների արցախցիները հանդիպում են միայն Հայաստանում։ Շատերն աշխատանք են գտել դրսում եւ ոչ մի խնդրի առջեւ չեն կանգնում։
Թե քանի արցախցի է ստացել ժամանակավոր փախստականի կարգավիճակ, քանիսն են փոխել հաշվառումը, արցախցիների բարձրաձայնած խնդիրների մասին տեղեկություններ ենք ստացել ՀՀ ՆԳՆ Անձնագրերի եւ վիզաների վարչության մամուլի ծառայությունից։

Կարեն ՔԵՐԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829