Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանուն նրա, որ հանկարծ պատահաբար իշխանության հասած ինչ-որ պուճուր մարդու վարկանիշը չտուժի. «ՉԻ»

Փետրվար 01,2024 12:41

Դեռևս մեկուկես-երկու տարի առաջ էինք արձանագրել մի օրինաչափություն՝ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր ձախողումները ներկայացնում է որպես մեզ համար ձեռնտու զարգացումներ, իսկ բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի պահանջները՝ համարյա որպես «Հայաստանի շահերից բխող» առաջարկներ։

Ցավոք՝ սխալվում էինք․ իշխանություններն առ այսօր «շարունակում են հավատարիմ մնալ» այդ սկզբունքին ու Ադրբեջանի բոլոր, այդ թվում՝ բացարձակ անտրամաբանական ու լկտի պահանջները ոչ միայն կատարել կամ կատարելու պատրաստակամություն հայտնել, այլև հարցը ներկայացնել այնպես, թե իբր Ադրբեջանը կապ չունի, այդ ամենը ՀՀ շահերից է բխում, հետևաբար՝ հենց իրենք էլ նախաձեռնում են դրանք։

Մի խոսքով՝ ըստ Նիկոլ Փաշինյանի ստացվում է այնպես, որ Ադրբեջանի բոլոր պահանջները «բխում են Հայաստանի Հանրապետության շահերից»։ Իսկ թե ինչու է նա այդպես ներկայացնում՝ հասկանալի է․ որովհետև այդ դեպքում կկարողանա ընտրողների առջև արդարանալ, թե իբր ինքը ոչ թե Ալիևի պահանջներն է կատարում, այլ առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության շահերով։ Պարզ ասած՝ գործում է հանուն սեփական վարկանիշի (որպեսզի իրեն դավաճան չասեն)։ Իսկ դա լրջագույն վնաս է հասցնում Հայաստանի պետական շահերին։ Որովհետև մի՛ բան է, երբ սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանն ուղերձ ես հղում, թե «Ադրբեջանի պահանջներն անարդարացի են, բայց մենք, որպես պարտված կողմ, ստիպված ենք ընդունել դրանք, հակառակ դեպքում նոր ագրեսիայի կենթարկվենք», և բոլորովին այլ բան, երբ ասում ես «այո, Ադրբեջանի պահանջներն ընդունելի են, որովհետև բխում են նաև մեր շահերից»։ Այս դեպքում դու փաստացի ընդունում ես, որ հայ հասարակությունը, այո, «հիվանդ է» ու 3 հազար տարի շարունակ «հիվանդ է եղել», և Ադրբեջանն ու Թուրքիան ճիշտ են անում, որ մեզ «բուժում են», ընդ որում՝ այնպես, ինչպես «հոգեկան հիվանդներին» են զոռով բուժում․ թևերը ոլորելով, զսպաշապիկ հագցնելով ու հարկադրաբար դեղեր խմացնելով։

Իսկ ամենաահավորն այն է, որ սա արվում է ընդամենը հանուն նրա, որ հանկարծ պատահաբար իշխանության հասած ինչ-որ պուճուր մարդու վարկանիշը չտուժի։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829