Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանո՞վ կապ ունի Իրանում ՀՀ առևտրական կցորդին տրամադրված 40մլն դրամը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների բնակարաններում խուզարկությունների հետ․ «Ժողովուրդ»

Փետրվար 01,2024 12:04

ArmLur.am-ը գրել էր, որ խուզարկություններ են իրականացվել Էկոնոմիկայի նախարարության գնումների վարչության աշխատակիցների եւ ղեկավարների բնակարաններում, ինչպես նաեւ խուզարկել են փոխնախարար Անի Իսպիրյանի բնակարանը։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ վերջինս նաեւ ձերբակալվել է։ Ձերբակալվել է նաեւ Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետը։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Էկոնոմիկայի նախարարության 2024 թվականի գնումները, նկատեց, որ հունվարի 26-ին նախարարությունը Վարդան Կոստանյանին փոխանցել է 40 մլն 54 հազար դրամ, իսկ գնման առարկայի անվանումը Կոստանյանի պաշտոնն է՝ առեւտրական կցորդ Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Նշված գումարից 15 մլն դրամը Կոստանյանի վարձատրությունն է, 6 մլն դրամը բնակարանի վարձակալության եւ յուրաքանչյուր երեխայի համար տրվող հավելավճարն է։ 18 մլն 572 հազար դրամը նախատեսվել է պահպանման այլ ծախսերի համար, որը ներառում է տրանսպորտի ապահովագրություն եւ պահպանում, գույքի եւ տեխնիկայի ապահովագրություն, գործուղման ծախսեր եւ այլն։ Ինչ կապ ունի այս հատկացումը իրավապահների բացահայտուների հետ՝ ցույց կտա ժամանակը, բայց փաստ է, որ խոշոր ծախսերից մեկն այս ամիս Էկոնոմիկայի նախարարությունում դա է եղել:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829