Բագրատյանին օրենքով հասանելիք բարձր թոշակը չվճարելն իշխանությունների համար այնքան սկզբունքային է, որ դատարանի վճռից հետո անգամ չեն վճարել թոշակը եւ փորձում են դատական հաջորդ ատյաններում բողոքարկելով՝ չանել դա։ Բանն այն է, որ Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ Ն-0427-I որոշման 3-րդ կետի համաձայն, Բագրատյանին՝ որպես նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, պետք է վճարվի հատուկ թոշակ, որը բարձր է սովորական կենսաթոշակից, սակայն Միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է վճարել հասանելիք թոշակը։
Հրանտ Բագրատյանը դիմել է Վարչական դատարան ու հաղթել, սակայն Միասնական սոցիալական ծառայությունը վերաքննիչ բողոք է տարել ու հասել նրան, որ առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանվի։ Այժմ գործը Վճռաբեկ դատարանում է՝ Բագրատյանի տարած վճռաբեկ բողոքով։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: