Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարարը ցանկանում է արդարացնել Փաշինյանի հիմնազուրկ, արհեստական հայտարարությունները. Գեղամ Մանուկյան. «Ազգ»

Փետրվար 01,2024 10:49

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ԿԳՄՍ նախարարությունից չեն տրամադրել ենթադրյալ այն մասնագետների, պատմաբանների անունները, որ, իբրեւ թե, առաջարկել են խմբագրել «Հայոց պատմություն» առարկայի անունն ու այն դարձնել «Հայաստանի պատմություն»: Մանուկյանը հարցման մեջ խնդրել էր հստակեցնել՝ ե՞րբ է նախարարությունը նման առաջարկ ստացել, տրամադրել դիմում-առաջարկի պատճենը, բանավորի դեպքում՝ տրամադրել դիմումատուների անուններն ու մասնագիտությունները: Ինչպես նաեւ հստակեցնել՝ ներկայացված առաջարկն արդյո՞ք դարձել է հանրային քննարկման նյութ, եթե այո, ապա դա ե՞րբ ու ի՞նչ ձեւաչափով է իրականացվել:

Պատգամավորի, որն, ի դեպ, գաղտնի տեղեկություններ ստանալու իրավունք ունի, հարցմանն ի պատասխան նախարարությունը բավական ցինիկ է արձագանքել՝ ասելով, թե ոչինչ չեն կարող տրամադրել, քանի որ այն հակասում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթներին:

«Ազգ»-ի հետ զրույցում պատգամավորը նշում է՝ տեղեկության մերժումը պետք է պարունակի կոնկրետ իրավական նորմի հղում:

– Բայց ինչո՞ւ են խուսափում ասել՝ ով է նման առաջարկ արել:

– Նախարար Ժաննա Անդրեասյանն, իր ղեկավարած գերատեսչությանը ծիծաղելի վիճակում դնելով, ցանկանում է արդարացնել «շեֆի»՝ Նիկոլ Փաշինյանի հիմնազուրկ, արհեստական հայտարարությունները: Կասեք զավե՞շտ: Չեմ կարծում: Մի ամբողջ գերատեսչություն, նախարարություն, նախարարության իրավաբանական վարչություն, հասարակայնության հետ կապերի վարչություն, տեղեկատվություն տրամադրող լիազոր անձի դնում են հիմարագույն վիճակում, միայն թե արդարացնեն Փաշինյանի հայտարարությունը, թե «Հայոց պատմություն» առարկայի խորքային անվանափոխությունը ոչ թե իշխանությունն է նախաձեռնել, այլ մտավորականների եւ ուսուցիչների նախաձեռնությամբ է սկսվել:

Իրականում, ենթադրելի է, որ որեւէ նամակ էլ չի գնացել նախարարություն, չկա նման առաջարկի հեղինակ որեւէ մանկավարժ եւ պատմաբան, պարզապես փաշինյանական իշխանության ուրացման ծրագրի մի մասնիկն է, որի այս դրվագը ներկայացնում են իբր ժողովրդային պահանջի սոուսով:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829