ՀԱՊԿ-ը չի ձգտում մրցակցել ՆԱՏՕ-ի հետ, Բրյուսելին բազմիցս է առաջարկվել նվազեցնել առճակատումը երկխոսության միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։
Հարցազրույցում նա նաև հայտարարել է, թե Հայաստանի անվտանգությունն անհնար է առանց ՀԱՊԿ-ի:
«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր օրակարգում չկա»,- նշել է Վասիլևը։
«Փաստաթղթերն այժմ քննարկվում են Երևանի կողմից։ Դրանցից մի քանիսի վերաբերյալ կա հայկական կողմի համաձայնությունը, ինչից կարելի է այդ եզրակացությունն անել։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի չմասնակցելուն, ապա սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է՝ արևմտյանների ճնշման և «հասկանալի էմոցիաների» արդյունք»,- նշել է ՀԱՊԿ հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանը։