Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի աշխատակազմը 16 միլիոն 755 000 դրամ դրամաշնորհ է հատկացրել պետության և պետականության վերաբերյալ ընկալումների մասին հետազոտություն իրականացնելու համար․ «168 ժամ»

Փետրվար 01,2024 08:45

Ըստ պետգնումների armeps համակարգի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ին 16 միլիոն 755 000 դրամ դրամաշնորհ է հատկացրել հանրության շրջանում պետության և պետականության վերաբերյալ ընկալումների մասին հետազոտություն իրականացնելու համար:

«Պետության և պետականության վերաբերյալ ընկալումներ». ասել է թե՝ նախապատրաստական աշխատանքներ՝ վերջին շրջանում Փաշինյանի կողմից հնչեցված ու տարբեր չինովնիկների մակարդակով միս ու արյուն ստացած գաղափարները սերմանելու համար:

16 միլիոն 755.000 դրամով «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերությունը հետազոտություն է իրականացնելու ՀՀ 10 մարզերում և Երևանում՝ նախ՝ շուրջ 1200 քաղաքացիների շրջանում վիճակագրական հարցում իրականացնելով, ապա նաև՝ 12 ֆոկուս խմբերի հետ քննարկումներով:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829