Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանից բացի, բոլոր երկրներում ԻԼՀԱՄ-ը իգական անուն է․ «Ազգ»

Փետրվար 01,2024 08:30

Անձնանունները կարող են ժողովուրդների ծագումնաբանության, ազգային նկարագրի ու ինքնության մասին շատ բան ասել։ Իսկ դեսից դենից իրնեց համար պատմություն խեղած, մշակույթի արժեքներ յուրացրած եւ ազգային ինքնությունը կեղծած ադրբեջանցիների մասին ի՞նչ են պատմում անձնանունները։

Սկսենք Իլհամ Ալիեւից՝ ժառանգաբար երկրի նախագահի պաշտոնը ստանձնած երկրի թիվ մեկ ադրբեջանցուց։

Արաբերեն «ILHAM» բառն իրանցիների միջնորդությամբ է տեղափոխվել Ադրբեջան, եւ մինչեւ անձնանուն դառնալը, ունեցել է նաեւ «ներշնչանք» իմաստը։ Սակայն, Ադրբեջանից բացի, բոլոր երկրներում ԻԼՀԱՄ-ը իգական անուն է։ 2009 թվականի վիճակագրության տվյալների համաձայն՝ «ԻԼՀԱՄ»   անունով 271607 հոգի իգական սեռին պատկանող իրանցիներ են եղել Իրանի ողջ տարածքում։

Իսկ ԻԼՀԱՄ-ին ներշնչողն ո՞վ էր։ Բնականաբար, Մեհրիբանը՝ Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ, Իլհամ Ալիեւի տիկինը, ում օրիորդական ազգանունն էլ Փաշաեւա է։ Մեհրիբանը   «բարի», «գթասիրտ», «ողորմած» իմաստներով իրանական բառ է, որն իբրեւ իգական անուն, լայն տարածում ունի Իրանում։ Ֆիրդուսու Շահնամեում այս անձնանունը հանդիպում է «Մեհրբանու»   ձեւով։

Մեհրիբանի Փաշաեւա ազգանվան հիմքում էլ իրանական ՓԱՇԱ (PASHA) բառն է՝ «թագավոր» իմաստով «Փադիշահ» (PADESHAH) բառի հնչյունափոխված տարբերակը։

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829