Լրահոս
Օրվա լրահոսը

16-ամյա աղջկան խեղդամահ անելուց առաջ արդուկով հարվածել էին գլխին

Հունվար 31,2024 22:00
bant

2020 թվականի հունվարի 5-ին Երեւանի կենտրոնում գտնվող բնակարաններից մեկում կատարված 16-ամյա աղջկա սպանության դեպքով դատաքննությունը դեռ շարունակվում է: Դատական նիստերն ընթանում են դռնփակ:

Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվողը ՊՆ ծառայող Ռաֆայել Սուքիասյանն է, նա շարունակում է մնալ կալանքի տակ ու չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Ռաֆայել Սուքիասյանի հայրը՝ Արա Սուքիասյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ վկաների հարցաքննության փուլում են: Նրա խոսքով՝ որդու կալանքի հիմքում կար արձանագրություն, որ խեղդամահ անելուց առաջ արդուկով խփել է աղջկա գլխին: Սակայն, ըստ նրա, փորձաքննության եզրակացությամբ հաստատվեց, որ արդուկի վրայի հետքերը Ռաֆայելինը չեն:

«Արդուկի վրայի հետքերը տղայինս չեն, քննչական մարմինը հետամուտ չի եղել պարզելու՝ եթե Ռաֆայելինը չեն, բա ումն են: Տղաս կալանքի մեջ է, չեն փոխում խափանման միջոցը, առողջական խնդիրներ էլ ունի, գլխին կիստաներ կան, որոնք ներկայացնելու ենք որպես որդուս՝ Ոստիկանությունում խոշտանգելու հետեւանք: Տղայիս Ոստիկանությունում խոշտանգման հետեւանքով է պարտադրվել ինքնախոստովանականը, իրեն ասել են՝ եթե հրաժարվես ասածներիցդ, խնդիրներ կունենաս կալանավայրում ու հետագայում ինքը հրաժարվեց ու խնդիրներ ունեցավ կալանավայրում հսկիչի հետ, բացահայտվեց ամեն ինչ, բարձրաձայնեցինք, այդ հսկիչին րոպեական տեղափոխեցին տարածքից» ,- պատմեց Արա Սուքիասյանը:

Մեր զրուցակիցը, մեջբերելով գործի նյութերը, ասաց, որ արդուկի հարվածին հաջորդել է 16-ամյա աղջկան խեղդամահ անելը. «Եթե հերքվում է արդուկով խփելու տարբերակը, որ տղաս է խփել, այսինքն՝ արդուկով խփողն ուրիշ է, խեղդողն ուրիշ, հաստատվում են կասկածներս, որ տանն ապրող մյուս երկու երիտասարդներն են»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արա Սուքիասյանն ասել էր, որ դեպքի ժամանակ տանը, բացի սպանված աղջկանից` եղել են եւս մի աղջիկ եւ մի տղա:

Քննությամբ պարզվել է, որ Ռաֆայել Սուքիասյանը իր հեռախոսով 18+ կայքեր է պարբերաբար այցելել: Արա Սուքիասյանի խոսքով. «Որպիսիք, ինչքան գիտեմ, շատերն են մտնում: Այդ թվում, ժամանակին ես էլ եմ մտել, ցինիզմ չլինի ասածս»:

Մեր զրուցակիցը պատմեց, որ սպանվածի հետ իր որդին շփվել է odnoklassniki սոցկայքով եւ ուրիշ՝ Ռոբերտ անունով. «Նամակագրությունը սպանվածի հետ եղել է այն, որ այդ աղջիկը, որպես մարմնավաճառ, գայթակղել է տղաներին, իմ տղան ընկել է ցանցը: Պայմանավորվել են այցելության մասին սեռական ծառայություն ստանալու համար ու տղաս գնացել է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031