Հանրապետության տղամարդկանց եւ կանանց առաջնությունների արդյունքներով ձեւավորված բռնցքամարտի ազգային հավաքականների ընդլայնված կազմերը գլխավոր մարզիչներ Կարեն Աղամալյանի եւ Խաչիկ Խաչատրյանի ղեկավարությամբ ֆիզպատրաստության հավաք են սկսել Ծաղկաձորում: Տղամարդկանց հավաքին մասնակցում է 24, կանանց հավաքին` 5 բռնցքամարտիկ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ այս հավաքը կշարունակվի մինչեւ փետրվարի 12-ը, որին կհետեւի եւս մեկ ուսումնամարզական հավաք` Երեւանում: ՀԲՖ-ն նաեւ ավելացնում է, որ Հայաստանի եւս չորս բռնցքամարտիկներ մարզիչ Արթուր Մելքումյանի ղեկավարությամբ կմեկնեն Բուլղարիա, որտեղ մեկնարկելու է հեղինակավոր Ստրանջայի միջազգային մրցաշարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ