Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն պարզ է, որ պետք է 140 հազար դրամի գողություն անել». 150 հազար դրամի սիգի որսի դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվեն

Հունվար 31,2024 18:09

Այսօր Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը ներկայացրեց «Ջրային օրենսգրքում» փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը Սեւանա լճից ձկնային պաշարների օգտագործման հետ է կապված:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց. «Սիգի որսի հետ կապված ընդունել եք որոշում՝ 150 հազար դրամից ավելի դեպք գրանցելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: Ասենք, ինչի՞ 250 հազար դրամ չեք որոշել, 350 հազար: Կարող են մարդիկ 140 հազար դրամից չանցնել ու բազմակի անգամ դա անել ու ընկնել քրեական պատասխանատվության տակ: Արդեն պարզ է, որ պետք է 140 հազար դրամի գողություն անել»:

Փոխնախարարը պատասխանեց, որ նկատի են ունեցել վաճառքի ափերը եւ հաշվարկ են արել. «Ճիշտ եք ասում, սողանցք կա, բայց այդ 140 հազարի համար էլ կա վարչական տույժ»:

Բագրատյանն ասաց, որ վաճառքի հանում են մի արկղ ձուկ, իսկ մի քանի միլիոնի պահեստում են թողնում, երբ վաճառեցին, կհանեն: Իսկ տուգանելիս գալիս տանում են այդ մի արկղը, որտեղ կարող է լինել օրինակի համար 50 հազար դրամի ձուկ. «Դուք ասում եք՝ դրա համար էլ տուգանք կա, OK, բայց ինքը ավելի լավ է վարչականով վճարի 20 հազար դրամ, բայց վաճառի 50 հազարի ձուկ»:

Փոխնախարարն ասաց, որ էկոպարեկները արդեն կպայքարեն ապօրինի որսի դեմ, ու Երեւանում ապօրինի բռնված ձուկ էլ չենք տեսնի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031