Ադրբեջանը գնում է ավտոկրատ Ռուսաստանի և Բելառուսի հետքերով, «X»-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների խմբի նախագահ Մարինա Կալյուրանդը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ որոշումը՝ չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։
«Դա հիասթափեցնող է և տխուր: Սա վարքագիծ է, որը սպասելի չէ մի երկրից, որ ցանկանում է լինել ԵՄ «վստահելի տնտեսական գործընկերը»», – նշել է Կալյուրանդը:
Azerbaijan following steps of autocratic Russia and Belarus. Disappointing and sad. Behavior not expected from a country that wants to be EU's "reliable economic partner".https://t.co/IejXQXQV68
— Marina Kaljurand MEP (@MarinaKaljurand) January 31, 2024