Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ահազանգեր է ստանում Ախուրյան համայնքից այն մասին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի օպեր Հ.Բ․-ն երեկ ստացել է իրեն ամրակցված ծառայողական զենքը, շատ հուզական վիճակում թողել է երկտող և անհետացել։
Ըստ Կարապետ Պողոսյանի՝ որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել։
Տեղեկություններ էին տարածվել նաև այն մասին, որ ոստիկանությունը նրան փնտրել է, որոնողական աշխատանքներ է տարել նաև որսորդական շների օգնությամբ։
Ոստիկանության լրատվական ծառայությունից կտրուկ հերքեցին այս լուրը՝ նշելով՝ ապատեղեկատվություն է։
Կարդացեք նաև
Մինչդեռ ոստիկանության մեր աղբյուրները քիչ առաջ հայտնեցին, որ կորած ոստիկանը հայտնվել է, նա այսօր ներկայացել է աշխատանքի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ