Լրահոս
Օրվա լրահոսը

800 փաստաբան հնարավորություն է ունեցել վերապատրաստվել. ներկայացվել է Քաղաքացիական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը

Հունվար 31,2024 17:00

Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ Արդարադատության նախարարությունը Փաստաբանների պալատի հետ համատեղ մեկնարկել է էլեկտրոնային հարթակի հնարավորությունները և հմտությունները փաստաբաններին փոխանցելու դասընթացներ: Դասընթացների ժամանակ փաստաբանական համայնքին է ներկայացվել համակարգի օգտագործման եղանակները՝ հայցադիմում ներկայացնելու, պետական տուրքի վճարման, ապացույց կցելու, հայցադիմումի պատասխան, դիմում, միջնորդություն ներկայացնելու, և վճռի բողոքարկման հնարավորությունը: Ավելի քան 800 փաստաբան, արդեն իսկ մասնակցել են դասընթացներին՝ առկա և հեռակա ձևաչափով:

Դասընթացները կրելու են շարունակական բնույթ:

Ավելի վաղ, Բարձրագույն դատական խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ 2024 թվականի փետրվարի 1-ից դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը կազմվելու և ներկայացվելու են էլեկտրոնային համակարգի միջոցով՝ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031