Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի գլխավոր օրակարգը. իշխանափոխություն, խաղաղություն, զարգացում. Անդրանիկ Թևանյան

Հունվար 31,2024 16:39

1.Վերականգնել բանակը,

2.Դիվանագիտական բոլոր ջանքերով վերականգնել մեր բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունները, չդարձնել Հայաստանը Ռուսաստան–Արևմուտք, Իրան-Արևմուտք բախման թատերաբեմ,

3.Ադրբեջանի հետ վարել իրական խաղաղության բերող բանակցություններ՝ չհամարելով Արցախի թեման փակված, միջազգային հարթակներում բարձրացնելով արցախահայության ոտնահարված իրավունքների հարցը, դիտարկելով արցախցիների վերադարձի հնարավորությունները՝ ամուր անվտանգային երաշխիքների և որոշակի կարգավիճակի դիմաց,

4.Հասնել իրական խաղաղության, որը հաստատ ադրբեջանական թելադրանքով իրականացվելիք սահմանադրության փոփոխությունով չի լինելու, ոչ էլ հակառուսական ու հակաիրանական քաղաքականության մանրադրամ դառնալու տարբերակով է լինելու,

5.Վերը նշված կետերի կյանքի կոչումն անհնար է օրվա իշխանությունների պարագայում։

Նիկոլ Փաշինյանի հեռացումը Հայաստանի միակ հնարավորությունն է՝ ողջ մնալ այս փոթորկալից ժամանակներում։ Նա խոսում է խաղաղությունից, բայց բերել ու բերում է պատերազմ ու պարտություն։ Իրական «Խաղաղության» կուսակցությունը պետք է փոխարինի նիկոլական «Պատերազմի ու պարտության» կուսակցությանը։ Միայն այդ դեպքում Հայաստանը գոյություն կունենա ու հետագայում կզարգանա։ Մյուս տարբերակները քննարկման ենթակա չեն։

Սա՛ է այսօրվա գլխավոր օրակարգը։

Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031