«Եթե ինչ-որ մեկն ուզում է ՆԱՏՕ-ի հետ մտերմություն անել, պետք է հասկանա՝ արդյոք դա անվտա՞նգ է:
Նախ պետք է հասկանալ, թե ինչն է ձեռնտու հենց Հայաստանին, նրա ազգային շահերին»,- արտաքին քաղաքականության արդի հարցերի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Պետք է բացել քարտեզը և տեսնել, թե որ տարածաշրջանում է գտնվում Հայաստանը, ինչ հարևաններ ունի այս երկիրը, վերլուծել այս ամենը։ Հասկանալ` ինչն է կարևոր երկարաժամկետ հեռանկարում։
Թե չէ` Արևմուտքը բոլորին է խոստումներ տալիս, բայց պետք է տեսնել` որտեղ ինչն է կատարել»,- նշել է Զախարովան։