Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարը՝ ԱՆԻՖ-ում տեղի ունեցած փոփոխությունների մասին

Հունվար 31,2024 14:49

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ԱՆԻՖ-ում կատարված փոփոխություններին։ Ինչով էր պայմանավորված ԱՆԻՖ-ի տնօրենների փոփոխությունը, արդյոք ղեկավար կազմը, որը բարձր աշխատավարձ էր ստանում, ցանկալի արդյունքներ չի գրանցել։

Այս առնչությամբ նախարարը նախ հիշեցրեց, որ կառավարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ուսումնասիրություն էր կատարել, հասկանալու՝ ինչպիսի քաղաքականություն է վարում կառավարությունը մասնավոր հատվածում, մասնավոր հատվածն ինչպիսի ներգրավվածություն պետք է ունենա եւ այլն․ «Անդրադարձ էր կատարվել ԱՆԻՖ-ին, որովհետեւ հասկացել էինք, որ ԱՆԻՖ-ի առաջ դրված խնդիրները շատ լայն են, այդքան էլ հստակ չեն եւ պետք է փոխվի ու ավելի հստակեցվի ԱՆԻՖ-ի մանդատը»։

Նախարարի ներկայացմամբ՝ տարբեր մեկնաբանություններ կան, օրինակ՝ մարդիկ կային, որոնք բարձր աշխատավարձ են ստացել, զգալի արդյունքներ են գրանցել, կա նաեւ հակառակ կարծիքը․ «Այստեղ վիճելու տեղ կա, քանի որ սահմանված չէ, թե այդ մարդիկ ինչ հստակ արդյունքներ պետք է արձանագրեին։ Հետեւաբար, կառավարությունը որոշեց, որ այդ արդյունքներն ու նպատակները, որոնք դրվում են ԱՆԻՖ-ի առաջ, պետք է շատ չափելի լինեն, հստակեցվեն եւ ռազմավարական առումով լինեն համահունչ կառավարության նպատակներին, տնտեսական քաղաքականությանը։ Դրանից հետո սա ենթադրում էր կառավարման մոդելի փոփոխություն, որն այժմ ընթացքի մեջ է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031