Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են իրավապահները խուզարկություն իրականացնում էկոնոմիկայի նախարարությունում․ Քերոբյանը տեղյա՞կ չէ

Հունվար 31,2024 14:32

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին լրագրողները հարց ուղղեցին՝ իրավապահներն ինչո՞ւ են այսօր խուզարկություն սկսել էկոնոմիկայի նախարարությունում։ «Ես չգիտեմ՝ ինչու են մտել։ Քննչական մարմինները պետական կառավարման մարմիններ կարող են մտնել հիմնականում կոռուպցիոն գործերով։ Եվ մենք, բնականաբար, կարեւորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը։ Բայց միաժամանակ հարգում ենք մարդկանց անմեղության կանխավարկածը։ Ուրիշ հարց մի տվեք, ես տեղյակ չեմ»,- ասաց Քերոբյանը։

Հարցին, թե փոխնախարար Անի Իսպիրյանի պաշտոնից ազատումը կապ ունի՞ իրավապահների գործողությունների հետ, Քերոբյանը պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ դա պատահականություն է։ Անին ասել էր, որ ամուսինն աշխատանք է ստացել Հոլանդիայում, իրենք պատրաստվում են տեղափոխվել։ Եվ տեղափոխվելուց մի քանի օր առաջ դիմում է դրել»։

Հարցին, թե ԱԱԾ աշխատակիցնե՞րն են խուզարկություն իրականացնում, Քերոբյանը պատասխանեց, որ չգիտի․ «Ես հարգում եմ իրավապահ մարմինների աշխատանքը, իրենք իրենց գործն են արել։ Ես Ազգային ժողովում էի, դեռեւս ոչ մի նորություն չունեմ»։

Նշենք, որ ըստ «Հրապարակի»՝ էկոնոմիկայի նախարարությունում խուզարկում են երեկ աշխատանքից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանի աշխատասենյակը, առգրավել են նրա իրերը։

ԶԼՄ–ները հաղորդում են, որ Անի Իսպիրյանը ձերբակալվել է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031