ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում 2024 թվականի հունվարի 31-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից իններորդ երեխան՝ իգական սեռի, 3 կիլոգրամ քաշով և 48սմ հասակով։
Նորածնի ընտանիքը մարզ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջան Վերին Հոռաթաղ գյուղից և այժմ վերաբնակություն է հաստատել Վարդենիս համայնքում։ Նորածինը ծնողների առաջին զավակն է։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ