Ermenihaber. Ամերիկյան «Global Firepower»-ը հրապարակել է 2024-ի ամենաուժեղ ռազմաօդային ուժեր ունեցող երկրների ցանկը։ Նշվում է, որ հաշվի է առնվել երկրների ինքնաթիռների ընդհանուր թվաքանակը, ուղղաթիռների, նավատորմի հզորությունը և մի շարք այլ գործոններ։
Ըստ հրապարակված տվյալների՝ առաջին տեղում ԱՄՆ-ի օդուժն է։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որին հաջորդում է Չինաստանը։ Առաջին հնգյակը եզրափակում են Հնդկաստանը և Հարավային Կորեան։
Ամենաուժեղ օդուժի ցանկում Թուրքիան զբաղեցնում է 7-րդ տեղը։