Այսօր հրավիրած ասուլիսում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողովների այսօր կայացող հանդիպմանը՝ Իջեւանի եւ Ղազախի հատվածում։
Հարցին, թե ի՞նչ ակնկալիք կա այս հանդիպումից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Հստակության ակնկալիք ունենք, որովհետեւ մենք ականատես ենք լինում, որ մինչեւ այս պահը կա խնդիր՝ կապված քարտեզների հետ։ Հայկական կողմը պատրաստ է, մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը։ Եվ ոչ միայն ցույց տալ ինչ-որ երեւակայական քարտեզներով, այլ իրենց տակ իրավական հիմք ունեցող քարտեզներով»։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ իրենք լիահույս են, որ կհաջողվի առաջ գնալ այդ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ